Բաժիններ՝

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում կբարձրացնի Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարման հարցը

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան նախատեսում է օգոստոսին կազմակերպության Անվտանգության խորհրդում բարձրացնել Ուկրաինային արևմտյան F-16 կործանիչների մատակարարման հարցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ այո, մենք անպայման նման հանդիպում կանցկացնենք օգոստոսին, այստեղ հրատապություն չկա, քանի որ այստեղ ամեն օր տեղեկատվություն է ստացվում և ճշտվում, և մենք նույնպես պետք է լավ պատրաստվենք դրան», – ասել է Պոլյանսկին՝ հավելելով, որ այդ թեման անպայմանորեն կբարձրաձայնվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս