
ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ պետք է համաձայնեցվեն․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետները դեռևս պետք է համաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում։
«Այցը Թուրքիա արդեն բավական ժամանակ է, ինչ նախապատրաստվում է, և մնում է միայն դիվանագիտական ուղիներով համաձայնեցնել ժամկետները», – ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ երկու պետությունների ղեկավարների քննարկման համար կան բազմաթիվ հարցեր, որոնք առկա են օրակարգում։