Բաժիններ՝

Փրկարարներն ուղղել են բեռնատարը և երթևեկելի դարձրել  Վերին Խոտանան գյուղի ճանապարհը

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն oգոստոսի 1-ին, ժամը 14:02-ին ահազանգ է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարն երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի․ անհրաժեշտ է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Ա.) ճանապարհի երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով խցանվել են մոտ 80 բեռնատար և մոտ 50 մարդատար ավտոմեքենա:

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ուղղել են բեռնատարը և դուրս բերել երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:

Փրկարարների կողմից դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս