Բաժիններ՝

Հնարավոր է` ՖԻՖԱ-ն կանադացի մարզուհիներից հետ վերցնի Տոկիոյի օլիմպիական ոսկին

Հնարավոր է` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որակազրկի Կանադայի կանանց հավաքականին և զրկի Տոկիոյի խաղերի ոսկուց, եթե ապացուցվի, որ թիմը խարդախություն է արել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը:

«Այդ, ինչպես և մեդալների վերաբաշխման գործով առաջին հերթին զբաղվելու է ՖԻՖԱ-ն։ Զուտ տեսականորեն, եթե տեղի ունենա որակազրկում, ապա հնարավոր է` մեդալների վերաբաշխում լինի, բայց դրա համար պետք է միջազգային ֆեդերացիայի որոշումը»,- ասել է Ադամսը։

Ավելի վաղ Նոր Զելանդիայի Օլիմպիական կոմիտեն (NZX) ՄՕԿ–ին բողոք էր ներկայացրել այն բանի համար, որ Փարիզի օլիմպիական խաղերից առաջ դրոնով հետևել են կանանց ֆուտբոլային թիմի մարզմանը: Հուլիսի 22-ին ոստիկանությունը ձերբակալել է Սենտ Էթյենի մարզադաշտի վրայով թռչող դրոնի օպերատորին:

Պարզվել է, որ նա Կանադայի կանանց հավաքականի սպասարկող անձնակազմի ներկայացուցիչն է։ Կանադայի և Նոր Զելանդիայի թիմերի միջև հանդիպումը կայացել է հուլիսի 25-ին և ավարտվել 2:1 հաշվով՝ հօգուտ կանադուհիների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031