Փետրվարի 15-ին, ժամը 15.30-ին, Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 38 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 88-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել «Գազպրոմի» տնօրենների խորհրդիում կառավարության ներկայացուցիչներին ուղղված հանձնարարականը, որի համաձայն՝ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ պայմանագիրը կերկարացվի ևս 5 տարով։
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրադրությունը: Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ Արման Մանարյանը: Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 15-ին, Թեհրանում։ 1949 թվականին ներգաղթել է Հայաստան։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Սահմանադրական հանրաքվեի՝ ընտրական թվերի մոնիտորինգի ամփոփիչ արդյունքները:
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել թանգարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանին՝ կառույցի հիմնադրման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար, վստահություն հայտնելով, որ նա հետայսու իր փորձառությամբ և գիտելիքներով կաջակցի թանգարանի նոր ղեկավարին և համակազմին:
Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Լուսառատ գյուղի բնակչության գրեթե 90 տոկոսը պատրաստվում է ի նշան բողոքի փակել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի հայտնի Խոր Վիրապի խաչմերուկը:
Մի խումբ ամերիկացի գիտնականներ հայտնել են, որ քաղցկեղի դեմ պայքարելու համար հեղաշրջիչ բուժում են մշակել: Արդյունքները ներկայացվել են Վաշինգտոնում Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի գագաթնաժողովում:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորների ուղեկցությամբ փետրվարի 16-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:
Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի մի շարք երկրների էներգետիկայի նախարարներ Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների արդյունքից հետո պայմանավորվել են սառեցնել նավթարդյունահանումը, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Կատարի էներգետիկայի նախարար Սալեխ ալ-Սադին:
Ըստ մոլդավական մամուլի տեղեկությունների՝ հայ պաշտպան Արտյոմ Խաչատուրովն այժմ գտնվում է Բելցի «Զարիայի» ճամբարում՝ Թուրքիայում, որտեղ անցկացվում է ուսումնամարզական հավաք:
Հանդիպմանն արծարծվել են ՀՀ Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության վերաբերյալ:
Ս. Մարտիրոսյանը նշեց՝ կան կառույցներ, որոնց գործունեությունը սոցցանցերում պետք է ավելի ակտիվ լինի. «Մենք ունենք տուրիզմ զարգացնելու, սփյուռքի հետ աշխատելու խնդիրներ։ Առողջապահության ոլորտում ևս պետք է այս գործիքները կիրառել։ Անցել են այն ժամանակները, երբ մամուլի հաղորդագրությունները հանրության հետ շփվելու միջոց էին։ Մամուլի հաղորդագրությունները շատ հաճախ մարդկանց գիտակցության կողքով են անցնում»։
«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավարությանը պահանջում ենք չդիպչել մեր կազմակերպության անվանը՝ բառիս ուղղակի և անուղղակի իմաստներով: Հայոց լեզուն ունի հսկայական բառապաշար, և դժվար չէ ընտրել մեկ այլ անուն: Իսկ երևակայության բացակայության դեպքում առաջարկում ենք օգտվել Արթուր Բաղադասարյանի շուրջ ձևավորված ածականների շարքից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Պ.Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային, հայտնում է APA գործակալությունը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2016 թվականի ընթացքում հաuարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը:
Ինչպես հաղորդում է Goal-ը, արգենտինական Կորդովա քաղաքում անցկացվող ֆուտբոլային խաղը ողբերգական ավարտ է ունեցել: 48-ամյա մրցավար Սեզար Ֆլորեսը դաշտից հեռացրել է թիմերից մեկի ֆուտբոլիստին, որից հետո վերջինս վերադարձել է հրազենով և 3 անգամ կրակել է մրցավարի վրա: Ստացած վնասվածքներից Ֆլորեսը մահացել է: Վնասվածքներ է ստացել նաև ֆուտբոլիստ Վալտեր Սարատեն, ում կյանքին արդեն վտանգ չի սպառնում:
Հռոմի պապը Մեքսիկայի աղքատ արվարձաններից մեկում պատարագ մատուցելիս քննադատել է անարդար ճանապարհով կուտակված հարստությունը, հայտնում է Euronews-ը:
Գերմանիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ինտենսիվացմանը:
ՄԱԿ-ի տվյալով՝ ավիահարվածի հետևանքով սպանվել է մոտ 50 խաղաղ բնակիչ: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ եթե Ռուսաստանը չդադարեցնի նման հարձակումները, ապա անխուսափելի են ավելի լուրջ հետևանքներ:
Մի տեղ ես կարդացի, որ Դաշնակցությունն ու Հանրապետականը միանում են Կրեմլի հրահանգով:
Նվազագույնը 3 մարդ է սպանվել Յարոսլավլի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ԱԻՆ-ին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումները 100-կիլոմետրանոց ռազմերթ են կատարել դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան եւ ձեռնամուխ եղել դաշտային պարապմունքների:
Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
Միջազգային հաքերային Anonymous խումբը հարձակում է իրականացրել Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության կայքի վրա:
«Օրինակելիները» խորագրի ներքո ներկայացված է «սպորտսմեն» Ռոբերտ Քոչարյանը՝ մեկ որպես հեծանվորդ, մեկ՝ սերֆինգի սիրահար, մեկ էլ ձիասպորտի երկրպագու։ Իսկ մինչ այդ նրան ձոնված են հեղինակի՝ Վարդան Թովմասյանի, գնահատականները։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն»,- ասել է Սեկուտան:
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացել է երաժշտական «Գրեմմի» մրցանակաբաշխությունը: Ռեփեր Քենդրիք Լամարն արժանացել է միանգամից 5 արձանիկի: Այս մասին հայտնում է Ձայնագրման ամերիկյան ակադեմիան: