Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանում մեկնարկել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների պատրաստությունը: Նրա խոսքով՝ ներքին քաղաքական գործընթացներն իրենց բնականոն հունով ընթանում են: «Փաստացի սկսել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատրաստությունները: Դրանք այսուհետ լինելու են հիմնական, քանի որ խորհ րդարանում վերաբաշխումներն են արդեն կարևորվելու»,-ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով` հաջորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի մեծամասնությունը կլինի արդեն ձևավորվող կոալիցիան:
«Ռեալի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռոմայի» հետ խաղի սպասումներով:
Այն պահին, երբ միջազգային ընտանիքը սկսել էր թվականով խոսել Սիրիայում զինադադար հաստատելու մասին, Թուրքիայի կողմից սիրիական տարածքների վրա քրդական կենտրոնների դեմ իրականացված հարձակումները մագլցողականության նոր աստիճանաչափ արձանագրեցին:
3 տարի առանց հիմնական «կացարանի»: Գրողների միության Գյումրու բաժանմունքը տարիներ շարունակ տեղափոխվում էր մի տարածքից մյուսը, պատճառը մեկն էր` չկար համապատասխան գրասենյակ:
Փետրվարի 16-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
«ՊՍԺ»-ի պաշտպան Տիագո Սիլվան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ խաղից առաջ գնահատել է մրցաշարում իր թիմի հեռանկարները:
Բրոնխիտը խանգարել է ամերիկյան R&B երգչուհի Ռիհաննային ելույթ ունենալ 58-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Բելգիացին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պատրաստ է փոխել թիմը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Բազաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ տանձի և կոճապղպեղի խառնուրդը մաքրում ու ամրացնում է օրգանիզմը: Քաղցր և հյութեղ տանձը հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք դրական են ազդում սրտանոթային և մարսողական համակարգերի վրա:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ իր թիմի Չեմպիոնների լիգայի գոտում չհայտնվելը չի խանգարի ակումբին ձեռք բերել անհրաժեշտ ֆուտբոլիստների:
«Հաճախ առանց մեր համաձայնության և իմացության մեր բջջային կամ ֆիքսված հեռախոսների համարները օգտագործվում են գովազդային նպատակներով: Սա անձնական տվյալի անօրինական օգտագործում է:
Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ Վրաստանի հեռավոր Պանկիսի կիրճում իսլամական արմատականացման վրա կենտրոնանալը կարող է շեղել ուշադրությունը երկրի այլ հատվածներում առկա ծայրահեղական սպառնալիքներից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 147 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ալեքսանդր Բ.-ին և ներկայացրել 1986 թ. ծնված Վարազդատ Դ.-ին:
Մոսկվայաբնակ հայ երգիչ Մարտ Բաբայանն իր միկրոբոլոգի միջոցով անդրադարձել է այսօր համացանցում հայտնված «Ինչպես Շուշաննա Թովմասյանին օգտագործեցին Մարտ Բաբայանի PR-ի համար ու հետո շպրտեցին» վերնագրված հրապարակմանը:
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետը դրական է գնահատել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության 2015 թ. գործունեությունը՝ հորդորելով ավելի ակտիվ աշխատել: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նախարարության ղեկավարությանը պարբերաբար այցելել Հայաստանի բոլոր մարզեր, ակտիվացնել շփումները մարզերի սպորտի և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների հետ, շարունակական աշխատանք տանել նրանց ներգրավումը տարբեր ծրագրերում մեծացնելու ուղղությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման և Քրեակատարողական վարչության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Իրաքի զինվորականները հայտնաբերել են զանգվածային գերեզմանոց, որտեղ թաղված են վերջերս կառավարական ուժերի կողմից ԴԱԻՇ-ից ազատագրված Ռամադի քաղաքի տասնյակ բնակիչներ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Անբար նահանգում Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցչին:
Այս տարվա հունվարին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողների տարբեր խմբերին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 447,1 մլն դրամ։
Այսօր՝ փետրվարի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում բախվել են Dodge մակնիշի 39 DD 333 համարանիշի և Վազ 2107 մակնիշի 34 VC 761 համարանիշի ավտոմեքենաները:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին ու գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին հրաժարական ներկայացնել «իշխանության նկատմամբ վստահության վերականգնման համար»: Այս մասին Twitter-ում գրել է Պորոշենկոյի մամլու քարտուղար Սվյատոսլավ Զեգոլկոն, տեղեկացնում է TASS-ը:
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում իր թիմի մրցակից «Արսենալի» մասին:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հաստատել է ադմինիստրացիայի նոր ապարատի աշխատավարձերի փաստաթղթերը: Համաձայն դրա՝ բարձրացել են ադմինիստրացիայի աշխատակիցների աշխատավարձերը, հայտնում է dumskaya.net-ը:
«Մենք պետք է ցուցադրենք, որ ինտեգրումը գործում է, ու դա հավելյալ խթան է ինտեգրման գործընթացների համար: Ու, իհարկե, ձեր աջակցությունն անխոս կօգնի ձեզ՝ ավելի արդյունավետ առաջ շարժվել: Ես շնորհակալ եմ նրա համար, որ Դուք ասացիք, որ մեր հանդիպումները կլինեն շարունակական, սա անկասկած կօգնի բազմաթիվ հարցեր լուծել, որքան հնարավոր է՝ արագ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը մեկնաբանել է ֆրանսիական «ՊՍԺ»-ի կողմից «կապույտների» կիսապաշտպան Էդեն Ազարի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը:
Խորհուրդը «ՄԱՆԻՏՈՒՆ» («MONEYTUN») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը ներառել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին թույլատրել մասնակցել «ՄԱՆԻՏՈՒՆ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում, «ՎԱՐԴ ԳՐԻԳ» ՍՊԸ-ին տրամադրել գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա, վերաձևակերպել «ԳԵՎԱՍԱՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ- Ե 222 լիցենզիան: Ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Հայկ Զոհրաբյանի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 136 լիցենզիան:
Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ 2016 թվականին լուրջ մարտահրավերներ կան ոլորտի համար, ուստի պետք է հետամուտ լինել բոլոր նեդրումային ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքով՝ թեև անցած տարի շինարարության ոլորտում արձանագրվել է աճ, այդուհանդերձ այն բավարար չէ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է կատարել ոչ ստանդարտ, համարձակ, բայց հիմնավորված որոշումներ:
Վերջին ամիսներին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ բորբոքված կրքերը, որ վերաբերում էին նորանշանակ գեղարվեստական գեղավար Գեղամ Գրիգորյանի կողմից իրականացված կառուցվածքային փոփոխություններին, ստվերում են թողել թատրոնի բալետային կյանքի մանրամասները:
Տուլայի կենտրոնում սիրեցյալների միջև սկանդալ է հասունացել՝ հարսնացուն ձեռքի ծաղկեփնջով հարվածում է փեսացուին: Երիտասարդների վեճը ֆիքսել է վիդեոռեգիստրատորը, հայտնում է LifeNews-ը:
Օրինակ, «Կուդին» թեյը լյարդը մաքրող լավագույն միջոցներից մեկն է, կամ, ասենք, աղեստամոքսային համակարգի մաքրման համար խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել «Պուերե» սև թեյը: