Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործողությունները պետք չէ համարել մրցակցության դրսևորում երկու երկրների ղեկավարների միջև:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ավելի լավ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկել «շուտ, քան ուշ»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Մերկելի կուսակցության ներկայացուցչին:
Կարեն Ճշմարիտյանը մանրամասն անդրադարձել է նաև Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, մի շարք խոշոր ներդրումային ծրագրերին և պլաններին, որոնց իրագործումը տնտեսական զարգացման խոստումնալից հեռանկարներ է բացում:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Մինսկ-Աշխաբադ չվերթ իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորի մահվան պատճառով, հայտնում է LifeNews-ը:
Դասղտանի Դերբենտի շրջանի «Ջիմկենտսկի» ճանապարհապարեկային պահակակետում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է արդեն չորսի՝ գիշերը մահացել է ևս մեկ տուժած՝ 60-ամյա Գուլիմատ Ռաբադանովան, հայտնում է LifeNews-ը:
«Դա ծանր աշխատանք է, ու դրա իմաստն այն չէ, որ ասես այն, ինչ դուր կգա մարդկանց ու անես այն, ինչ կօգնի պետք եղած օրը հայտնվել նորությունների թողարկումներում»,- նշել է ԱՄՆ գործող նախագահը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 պետություններն անհանգստացած են Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծումների կապակցությամբ եւ պայմանավորվել են համոզել Անկարային՝ հարգել միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել է փետրվարին ԱԽ-ն նախագահող վենեսուելացի դիվանագետ Ռաֆայել Ռամիրեսը՝ ամփոփելով Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցության արդյունքները:
Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում: Ըստ այդ լուրերի՝ ընկերության տնօրինությունը աշխատանքից ազատել է հրուշակեղենի բազմաթիվ առաքիչների եւ վարորդների: Հիմնականում թողնում են միայն այն առաքիչներին, որոնք միաժամանակ կարող են նաեւ ավտոմեքենա վարել:
Փետրվարի 17-ին, ժամը 05.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Երևանում փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 20-21-ը սպասվում է անձրև:
Փետրվարի 17-ին, ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ երեկ գիշեր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա: Նրան տեսել են օդանավակայանում:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն քիչ «ընդդիմադիրներից» մեկը՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը լքել է «պոստը», մեր տեղեկություններով՝ ռեկտորին ազատել են աշխատանքից:
Շիրակի մարզում փետրվարի 16-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժած 22-ամյա Արթուր Տոնապետյանի հարազատները չեն պատկերացնում, թե ով կարող էր նրա ականջը կտրել եւ ինչ պատճառով:
Այժմ, երբ Միացյալ Նահանգների երկու հիմնական կուսակցություններն սկսել են նախնական ընտրություններ անցկացնել՝ այս տարի աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում իրենց ներկայացուցիչներին որոշելու համար, ամերիկահայերը փորձում են կողմնորոշվել, թե ութ թեկնածուներից ում քվե տան:
Գեորգի Կուտոյանի նշանակումը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում միանշանակ չի ընդունվել: Ուժային կառույցների հնաբնակները՝ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի ղեկավարությամբ, դեմ են նման պատասխանատու պաշտոնում դրսից մարդ բերելուն, առավել եւս՝ երիտասարդ կադր նշանակելուն:
Փետրվարի 15-ին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքն որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առանցքային տարր» խորագրով Անվտանգության Խորհրդի բաց քննարկմանը։
Քանդակագործ Տիգրան Արզումանյանը, որն աշխատում է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի վրա, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ այն պատրաստ կլինի ապրիլին, ինչպես եւ խոստացել է: Բացման ժամկետները, սակայն, դեռեւս վերջնական չեն, եւ կարծես թե Երեւանի քաղաքապետարանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն այդ հարցում իրարամերժ են:
2 օր առաջ երևանյան սրճարաններից մեկում հանդիպում է տեղի ունեցել ԿԳ «նախարարների»՝ Արմեն Աշոտյանի և Լևոն Մկրտչյանի միջև, ինչի մասին հրաժեշտի «դիսպետչերականի» ժամանակ Աշոտյանը տեղյակ է պահել ԿԳ աշխատողներին։ Ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ՝ ԿԳ աշխատակիցները տեղյակ չէին, միայն գիտեին, որ Մկրտչյանն ու Աշոտյանը քննարկել են կադրային «կոմպոնենտը».
ՀՀ իշխանությունները ծրագրում են ՀՀ ընտրական նոր օրենսգրքով ընտրատարածքների բաժանումը երեք անգամ կրճատել: Ներկայումս ընտրատարածքները 41-ն են:
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նախագիծ, որով կպարզեցվի ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող համաձայնեցված հայտարարագրի ձևը, դրանում կներառվի առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացվող հայտարարագիրը:
YouTube Disney Pictures-ը թողարկել է «Ալիսան Հայելիների աշխարհում» ֆիլմի նոր թրեյլերը: Կինոնկարում խաղում են Ջոնի Դեփը, Հելենա Բոնեմ Քարտերը, Սաշա Բարոն Քոենը եւ Միա Վասիկովսկան՝ Ալիսայի դերում:
Երգը, որով երաժիշտները Վրաստանը ներկայացնելու են Ստոկհոլմում, ընտրել են անգլերեն լեզվով հինգ երգերից՝ Midnight Gold-ից, Pain in my Heart-ից, Right and Wrong-ից, Sugar and Milk-ից եւ We agree-ից՝ խառը քվեարկության (ժյուրի եւ լսարան) ճանապարհով:
Հանդեսի կազմած երկարակյացների ցուցակում երկրորդ տեղում հայտնվել է գրենլանդյան կետը, որի կյանքի տեւողությունը կարող Է հասնել 200 տարվա: «Այս ծովային կաթնասունի առանձնահատկությունն այն Է, որ դրա, ինչպես նաեւ փղի մոտ, քաղցկեղային հիվանդություններ գործնականում չեն առաջանում»,- նշել է հրատարակությունը: Ցուցակի երրորդ հորիզոնականը բաժանել են հսկա կրիաները, որոնց կյանքի տեւողությունը հասնում Է 100 տարվա, եւ ծովային կարմիր ոզնիները, որոնք բնակվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում:
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Քարիմ Բենզեման լրագրողների հետ զրույցում խոսել է թիմի նորանշանակ մարզիչ Զինեդին Զիդանի մասին: Բենզեման գովասանքի խոսքեր է հղել Զիդանին: Ըստ նրա՝ Զիդանը նոր շունչ ու նոր որակ տվեց ակումբին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: