Ոստիկանները հայտնաբերեցին տարեց կնոջ պայուսակը խլած և փախուստի դիմած կողոպտչին:
«Մանչեսթեր Յունայթեդը», որը մեծ պրոբլեմներ ունի՝ կապված հարձակողական գծի հետ, մտադիր է ծախսել մեծ գումար Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու համար:
Ստորև ներկայացվում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու 2016 թ. եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը` ըստ Նոր տոմարի:
Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում հետազոտության ու դրա արդյունքների նկատմամբ անտարբերություն է տիրում, չնայած այդ ամենը լույս է սփռում մեր երկրի պատմության վրա: Ռաֆայել Մկրտչյանն ասում է, որ գիտական հանրությանը փոքր Սևանի առաջացման հստակ տարեթիվը հայտնի չէ, իսկ մեծ Սևանը սկզբնավորվել է 15 հազար տարի առաջ:
2016 թվականի փետրվարի 14-ին «Արարատը» կմեկնի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգ, որտեղ մինչև փետրվարի 24-ը կանցկացվի մեր թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքը. գրված է ակումբի պաշտոնական կայքում:
Կառավարության որոշմամբ կստեղծվի ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) առաջարկները, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, անշարժ գույքի և ֆինանսների ոլորտները կարգավորող օրենսդրությանը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, 1961 թ. ծնված Գևորգ Ս.-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իր «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը և պահեստային անիվը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
The Daily Mail պարբերականը հրապարակել է պատերազմի հետևանքով ավերված Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը պատկերող ֆոտոշարք, ինչպես նաև տեսանյութ, որը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց 2015թ. ընթացքում ՓՄՁ զարգացման ոլորտում իրականացված հիմնական աշխատանքները.
«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը կիսվել է տպավորություններով ակումբի գլխավոր մարզչի` Յուրգեն Կլոպի կատարած աշխատանքի մասին:
Կառավարության այսօրվա որոշմամբ «ՖԵՆՍԻ» ՍՊԸ-ին կտրամադրվի «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար:
Ներմուծման և արտահաման գործընթացներն արդյունավետ պլանավորելու նպատակով ԱՏԳ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել նախնական հայտեր ներկայացնել մաքսային մարմիններին, որոնց ձևերի և ժամկետների մասին նրանք կտեղեկացվեն իրենց գրանցման վայրի տարածաշրջանային մաքսատների միջոցով:
Կառավարությունը հաստատել է սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը
Thomas Cook ու Thomson զբոսաշրջային օպերատորները, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ չեն կազմակերպի չարտերային չվերթեր ու չեն վաճառի զբոսաշրջային փաթեթներ դեպի եգիպտական զբոսավայր մինչև հունվարի 14-ը, այդ ժամկետը երկարեցրել են մինչև մարտի 23-ը:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին էր զանգահարել 1965 թ. ծնված Արմեն Հ.-ն և հայտնել, որ իր քեռու դստերը պատկանող, Մայակովսկու փողոցի թիվ 16 տնից ցանկացել են գողություն կատարել:
«Մենք գնում ենք շուկայական մտածելակերպով՝ կարևորը էժան գնով ապրանքն է, չենք խորանում՝ ո՞վ է բերել, ի՞նչ է բերել: Ցիտրուսների հարցում դեռ ոչինչ, բայց եթե նայենք մյուս ապրանքներին, որոնք կարող են էական մրցակցություն առաջացնել, եթե այս իրավիճակը պահպանվի, սա խնդիր կառաջացնի, օրինակ՝ բանջարեղենի տեսակների համար: Թուրքիան ունի գյուղատնտեսական հզոր ինդուստրիա:
Ձեզ ենք ներկայացնում փոխանցումների քանակով աչքի ընկնող լավագույն 5 ֆուտբոլիստներին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստան այցելած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշի արարքն ու հայտարարությունը որակել է որպես «խայտառակություն» ու «դավաճանություն», հայտնում է BBC-ն:
Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս Ուկրաինայի նախարարների կաբինետին տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ 2016 թվականի հունվարի 1-ից:
«Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսավորման կորպորացիայի կողմից 2015թ. հոկտեմբերին հրապարակված՝ «Գործարարությամբ զբաղվելը 2016» վարկանշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 189 երկրների շարքում նախորդ տարվա հրապարակված արդյունքների (49-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը՝ 10, իսկ վերագնահատված արդյունքներով (38-րդ տեղ)՝ 3 կետով՝ բարձրանալով 35-րդ տեղը: Այս տարի ևս, զեկույցի տվյալներով՝ Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում՝ զիջելով միայն Վրաստանին»,- ասաց նա:
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու «Ստեփանոս» խորանից գողացել են «Սուրբ Սարգսի» սրբապատկերը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան «յուրահատուկ պատասխան» է պատրաստում ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցներին ի պատասխան, հայտնում է RIA Novosti-ն:
Օրինակ՝ ապակյա տարաներ արտադրող երկու գործարան դադարել են գործել, քանի որ տարաների ներմուծումն էժան է: Դրան գումարվեց նաև այն, որ արտահանողները ֆինանսապես տուժեցին: Բայց ռուսական տնտեսության վիճակն առողջանում է, AMF-ի վերջին գնահատականները հետևյալն են՝ եթե այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը -3.6% է, ապա մյուս տարի կլինի -0.6%, իսկ 2017թ. կլինի +1%, այսինքն՝ առողջացում կգնա, որը Հայաստանի համար դրական կլինի այն առումով, որ տրանսֆերտների մակարդակը կբարձրանա, շուկան կառողջանա, և առևտուրը կխրախուսվի:
Հետաքրքիր է` ինչպե՞ս է իրեն զգում Գեղամ Գրիգորյանն այն մտքից, որ իրեն օգտագործում են, իր իսկ ձեռքով` կրակից տաք շագանակներ հանելու համար…
Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ»-ն նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալևի հանդիպմանը, հայտնում է APA-ի մոսկովյան թղթակիցը:
ՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները:
Հուսով եմ՝ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք ՇՆՈՐՀԱԿԱԼ իրենց:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, 1957 թ. ծնված Սերյոժա Թ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տան ննջասենյակի պահարանից, ապակյա տարայով, գողացել են 2.600.000 դրամ և 900.000 դրամ արժողության ոսկյա զարդեր: