Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Ինչպես հայտնում է RIA Novosti գործակալությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի կողմից ռուսական «Սու 24»-ի վրա հարձակումը որակել է որպես «գրեթե դավաճանություն»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Երկրապահ կամավորական միության անդամների, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ։
Մենք ասել ու ասում ենք, որ կողային ապակիները ևս նույն անվտանգությունն են ապահովում, ինչ առջևի ապակին: Մենք այստեղ ուրիշ խնդիր ենք տեսնում՝ կողային ապակիների մգեցվածությունը նրա համար են երևի թողել, որ վարորդի դեմքը չերևա: Այսինքն՝ պաշտոնյաները և այլն չերևան»:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Մոսկվայում ստորագրել են հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գավառ քաղաքի իր տանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Գառնիկ Հ.-ն:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Ռուսաստանի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմը կարող է չեղյալ հայտարարվել այն դեպքում, եթե վրացական իշխանությունները վարեն հավասարակշռված արտաքին քաղաքականություն, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ երգչուհի Սիրուշոն պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ:
Իրաքյան զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Ռամադի քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի թաղամասեր, որոնք ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրավել էին մայիսին:
Նախօրեին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, վարչությունների և տարածքային ստորաբաժանումների պետերը:
Արդեն տևական ժամանակ է, ինչ մենք դիմել ենք դատախազություն հայտարարությամբ` պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին և ապօրինի հրաման տվողներին, ովքեր իրականացրեցին հունիսի 23-ի լուսաբացին ինքնաբուխ հավաքի մասնակիցների տեղահանումը վայրենի կերպով:
Թուրքական կայքերի վրա հարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով հատուկ ծառայություններում աղբյուրներին:
Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2015 թվականն ամփոփում է հարկային հայտնաբերումների տպավորիչ ցուցանիշով: Ըստ ՖՆ ՕՀ և ՆԱ ԳՎ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, խոշոր բիզնեսի վերահսկողությամբ զբաղվող 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի, բացահայտված խախտումներն առնչվել են իրական շրջանառությունը թաքցնելուն, չդրոշմավորված ապրանքների իրացմանը և այլ դեպքերի:
Նիստում որոշում է ընդունվել 2016թ. ԵՊՀ ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրության մասին, և նույն որոշմամբ սահմանվել են աուդիտ իրականացնողի գործառույթները:
Այսօր լրանում է ս.թ. հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների 6 ամիսը։ Բիրտ ուժ կիրառելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների դեմ, ոստիկանության ստորաբաժանումները ֆիզիկական բռնության ենթարկեցին նաեւ 14 լրագրողի եւ օպերատորի, խոչընդոտեցին տարբեր ԶԼՄ-ների ավելի քան 20 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ստամբուլի «Սաբինա Գյոկչեն» (Sabiha Gökçen) օդանավակայանում այսօր տեղի ունեցած պայթյունը, որի ժամանակ վնասվածքներ էր ստացել 2 մարդ, կարող էր ահաբեկչություն լինել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ցուցակը՝ դրանում ներառելով «Խնայբանկի» ու ВТБ-ի (ՎՏԲ) մի շարք «դուստր» ընկերությունները, ինչպես նաև «Նովիկոմբանկը», Генбанк-ն ու մի շարք այլ ռուսական վարկային կազմակերպություններ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությանը:
Միջազգային ասպարեզում լրիվ հակառակ գործընթացն է։ Հայաստանն ամեն տեղ մասնակցում է, պատրաստակամ է, ես էլ հիմարաբար աշխարհով մեկ ցույց եմ տալիս Հայաստանի դրական փորձը, թե բուհերում ամբիոններ ենք բացել, գրքեր ենք տպագրում և այլն, բայց նման որոշում կայացվեց։ Հիմա մեզ գրել են` ավելի մանրամասն ներկայացրեք ձեր փորձը, որ մենք երկրներին ցույց տանք, իրենք ընդօրինակեն, բայց պետք է գրեմ` կներեք, կառավարությունը որոշել է, որ էկոլոգիական կրթությունն ավելորդություն է։ Ինձ բացատրեցին, որ էկոլոգիան գիտություն չէ, ընդամենը գաղափարախոսություն է ու բոլորն էլ կարող են զբաղվել դրանով։ Այնպես որ՝ հիասթափությունը շատ մեծ է»:
«Հետաքննության տվյալով՝ հենց Խոդորկովսկին, լինելով նավթային ՅՈՒԿՕՍ ընկերության վարչության նախագահ ու բաժնետեր, հանձնարարել է իր աշխատակիցներ Նևզլինին ու Պիչուգինին, ինչպես նաև այլ անձնանց՝ Պետուխովի ու Ռիբինը սպանությունը, ում ծառայողական գործունեությունը հակասել է ՅՈՒԿՕՍ-ի շահերին: Հետաքննության համար միանգամայն ակնհայտ է, որ այդ հանցագործությունները կատարվել են»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգի համաձայն կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով:
Եթե առաջնային գծում տարբեր զինատեսակներից շարունակ խախտվում է հրադադարի ռեժիմը, իսկ դիպուկահարային պատերազմը կրում է բացահայտ բնույթ, բնականաբար կորուստներն անխուսափելի են: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք այդ իրողության հետ և փնտրենք արդարացուցիչ պատճառներ:
Իրանի Թավրիզ քաղաքում կայացել է եռակողմ հանդիպում «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովի, «Իրանի երկաթուղային ճանապարհների» գլխավոր տնօրեն Մոհսեն Պուրսեիդ Աղայի ու «Վրաստանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի մասնակցությամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 23-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
10 փախստական է զոհվել Էգեյան ծովում նավի խորտակման հետևանքով: Զոհերի թվում կա 5 երեխա, հայտնում է Reuters-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: