Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է ռեկորդայինի

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է:

Transfermarkt.de կայքի տվյալներով՝ Հենրիխի տրանսֆերային արժեքը  28 մլն եվրո է: Մխիթարյանի արժեքն ավելացել է 6 միլիոն եվրոյով: Սա ռեկորդային ցուցանիշ է Մխիթարյանի համար: Մինչ այս Մխիթարյանի տրանսֆերն ամենաբարձրը գնահատվել է  «Բորուսիայում» հանդես գալու առաջին տարում՝ 26 միլիոն եվրո:

Մխիթարյանի ոչ վստահ խաղը Դորտմունդում խաղալու առաջին տարում նվազեցրեց Հենրիխի արժեքը մինչև 18 միլիոն եվրոյի: Բայց այս տարի շատ արդյունավետ խաղը դորտմունդցիների առաջատարներից մեկի արժեքը բարձրացրեց 10 միլիոնով:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29