
Նիկի Բատը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիան

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նիկի Բատը գլխավորել է ակումբի ակադեմիան:
«Ինչպես մի մարդու համար, ով երիտասարդ տարիներին հասկացել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավանդույթները, ինձ համար մեծ պատիվ է գլխավորել ակադեմիան և աշխատել «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա սերունդների դաստիարակության վրա: Մեր նպատակը մնում է նույնը. մատակարարել առաջին թիմին պատրաստված ունիվերսալ ֆուտբոլիստներ, ովքեր պատասխանատվությամբ կխաղան աշխարհի մեծագույն ակումբում»,- Բատի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Բատը հանդիսանում է հանրահայտ «Դասարան 92»-ի շրջանավարտ և հանդես է եկել «կարմիր սատանաների» կազմում 1992թ.-ից մինչև 2004թ.-ը` անցկացնելով 387 հանդիպում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը