Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ` Շիրակի մարզպետի պաշտոնը կստանձնի Հովսեփ Սիմոնյանը, Արագածոտնի մարզպետինը` Գագիկ Գյուրզադյանը: «ՀՀ էկոնոմիայի նախարար կդառնա ձեզ քաջածանոթ Արծվիկ Մինասյանը, Տարածքային կառավարման նախարար` Դավիթ Լոքյանը, իսկ Կրթության ու գիտության նախարար` Լևոն Մկրտչյանը»,- ասաց նա:
Վերջին շրջանում զանգվածային լրատվության մի շարք միջոցներ հարցումներով դիմում են ՀՀ ֆինանսների նախարարությանը` հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի չեղարկման մասին «լուրերի» ճշգրտման համար:
2015 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեում քաղաքացիներ Հրանտ Գ.-ն և Գևորգ Պ.-ն անհիմն վիճաբանության մեջ են մտել ՀՀ ոստիկանության ծառայող Սարգիս Խ.-ի հետ, և երբ վերջինս փորձել է կարգի հրավիրել նրանց, Գևորգ Պ.-ն սպառնացել է բռնություն կիրառել Սարգիս Խ.-ի նկատմամբ:
«Փոխարժեքի տատանումները տնտեսության վրա երկակի ազդեցություն ունեն. մի կողմից՝ դրամի արժևորումը հանգեցնում է արտահանման առումով որոշակի խնդիրների, բայց մյուս կողմից էլ՝ դրա կտրուկ արժեզրկումը կբերի բնակչության եկամուտների կորստի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց տնտեսական գիտությունների դոցենտ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Վարդգես Գասպարիի փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ նախ՝ համար 20, հետո արդեն՝ համար 7 խցի խցակիցները, ադմինիստրացիայի և քրեական տարրերի ուղղորդմամբ և թողտվությամբ, իրեն ենթարկում են խոշտանգումների: Այս մասին հայտարարություն են տարածել Վարդգես Գասպարիի պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը:
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Փետրվարի 22-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, ապօրինի թմրամիջոց և սառը զենք պահելու կասկածանքով, Սասնա Ծռերի փողոցից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել ուղևոր, 1992 թ. ծնված Աշոտ Ա.-ին և վարորդ, 1981 թ. ծնված Արտավազդ Բ.-ին:
Կապված Հայաստանին մատակարարված 200 միլիոն դոլարի սպառազինությունների հետ՝ պաշտոնական Բաքուն Ռուսաստանի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել, հայտնում է Trend-ը` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևին:
Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվեց ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագիրը: ՀՅԴ կողմից այն ստորագրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար, ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, իսկ ՀՀԿ կողմից՝ Կրթության և գիտության արդեն նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է:
«Ես շատ գոհ եմ այսօր ցուցադրած խաղի որակից: Մենք շատ լավ խաղացինք խաղի ամբողջ 90 րոպեների ընթացքում: Իհարկե, հաղթել այս խաղում շատ ավելի լավ կլիներ, բայց պետք է հասկանալ, որ մենք խաղում էինք անցյալ տարվա մրցաշարի ֆինալիստների դեմ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս ժողովրդին թշնամի չի համարում ու հույս ունի նորմալացնել ռուս-թուրքական հարաբերությունները, հայտնում է RIA Novosti-ն:
58-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Նախորդ հազարամյակի ընթացքում երկու հարևան իսլամական պետությունների՝ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները տատանվել են խաղաղ գոյակցության և բացահայտ պատերազմի միջև:
Չինաստանի մայրաքաղաքն առաջ է անցել Նյու Յորքից այդտեղ բնակվող դոլարային միլիարդատերերի թվով, հայտնում է BBC-ն:
Դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեում Հայաստանի քաղաքացիները կողմ քվեարկեցին սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են անցում նախագահական կառավարական համակարգից խորհրդարանական կառավարման։ Դրա հետ միասին, ընդդիմությանն անհանգստացրել է, որ գործող նախագահը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից, որպեսզի նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո մնա իշխանության գլխին:
Հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1992 թ. ծնված Անի Մ.-ն, 2012 թ. ծնված Համլետ Ա.-ն և 2015 թ. ծնված Կարինե Ա.-ն:
Վիճակն ավելի է բարդացնում ռուս-թուրքական լարվածությունը, որը լուրջ հետևանքներ կարող է ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության տեսանկյունից` հաշվի առնելով Թուրքիա-Ադրբեջան, Ադրբեջան-Ռուսաստան, Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Հարավային Կովկասը տեսականորեն Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր առճակատման, հարաբերությունների սրման դեպքում երրորդ և ամենահավանական դաշտն է:
ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը պարտավորեցրել է կոսմետիկ ապրանքների խոշորագույն արտադրող Johnson & Johnson ընկերությանը վճարել 72 մլն դոլար այն կնոջ ազգականին, ով մահացել է քաղցկեղից, հայտնում է TASS-ը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Գարիկ Հուսիկի Արզունյանը, որը փետրվարի 11-ին դուրս էր եկել տնից և նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Բագրատունյաց փողոցի 17 հասցեում գործող խանութից, գողության փորձ կատարելու համար, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արտակ Ս.-ին:
Մարդու իրավունքները լրջորեն խախտվում են փաստացի ողջ աշխարհում, ինչը սպառնալիքի տակ է դնում վերջին 70 տարում ձեռքբերումներն այդ ոլորտում: Նման նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել այսօր Amnesty International ոչ կառավարական կազմակերպությունը, որը Լոնդոնում հրապարակել է զեկույց 2015թ. աշխարհի 160 երկրում մարդու իրավունքների հետ կապված վիճակի մասին:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին խոսել է Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» դեմ անցկացրած խաղի մասին (2:2):
Փետրվարի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցող ծեծկռտուքը կանխելուց հետո 1994 թ. ծնված Արման Բ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մելիք Բ.-ին, 1993 թ. ծնված Արթուր Բ.-ին, 1988 թ. ծնված Արմեն Գ.-ին և 1986 թ. ծնված Սարգիս Հ.-ին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորամարգում տղամարդու այրված դիակ հայտնաբերելու դեպքի առթիվ։
Փետրվարի 24-ին, ժամը 10.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հ.Հակոբյան փողոցի թիվ 77 և 79 տների արտաքին պատերը վթարային են՝ առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
«Ազատության»-ը հաջողվեց հոգեբուժարանում հանդիպել Գասպարիին։ Նա միայն մեկ նախադասություն հասցրեց ասել. «Ես լավ չեմ»։ Ոստիկանները այլևս չթույլատրեցին զրուցել նրա հետ։
Ի՞նչ կլիներ, եթե մի օր արթնանայիք ու տեսնեիք, որ ձեր բոլոր հարազատները անհետացել են: Ի՞նչ կանեիք, ի՞նչ կզգայիք:
Իտալիայի նախկին վարչապետ, «Առա´ջ, Իտալիա» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին որոշում է կայացրել հրաժարվել մսի օգտագործումից, հայտնում է Corriere della Sera թերթը: