Դիտորդները հայտնել են Reuters գործակալությանը, որ Սիրիայի կառավարական զորքերը արյունալի մարտերից հետո կարողացել են վերահսկողություն սահմանել Դերաա նահանգի ռազմավարական քաղաքի նկատմամբ:
Ըստ որոշ տեղեկությունների, «Էրեբունի» բ/կ-ում ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել։ Մեր տեղեկություններով, բժիշկները H1N1–ի վարակ են կասկածում նաև Մերիի բժշկի՝ Շուշանիկ Բախշյանի մոտ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների մասին: Նման հայտարարություն նա արել է միջկրոնական «Համընդհանուր ժողովրդական ճակատ» ֆորումի ժամանակ, որը հեռարձակվում է «Ռոսիա-24» հեռուստաալիքով:
Հունվարի 25-ին, ժամը 23.25-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ես պատրաստ չեմ թվեր ասել, սակայն այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ ենթադրվում է՝ Պուտինը պետությունից ստանում է մոտավորապես 110 հազար դոլարի չափով աշխատավարձ: Դա այդ մարդու կարողության ոչ կոռեկտ նկարագրությունն է: Նա իր կարողության իրական չափը թաքցնելու մեծ փորձ ունի»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 26-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Աբովյանում, Նաիրիում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Ճամբարակում, Ապարանում, Վայքում, Եղեգնաձորում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Լոռիում, Սպիտակում, Արթիկում, Աշոցքում տեղում է ձյուն:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունը
«Միսս տիեզերք» միջազգային մրցույթի հաղթող ֆիլիպինուհի Պիյա Ալոնսո Վուրտսբախը խոստովանել է, որ ցանկանում է կատարել 007 գործակալի նոր ընկերուհու դերը Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում, հայտնում է AP-ն:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Չելսին» համաձայնության է եկել «Կորինտիանսի» հարձակվող Ալեշանդրե Պատոյի տեղափոխության շուրջ: Լոնդոնյան ակումբը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին:
Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուին, ով կյանքից հեռացավ հունվարի 11-ին քաղցկեղից, ոչ միայն նոր ալբոմ հասցրեց ձայնագրել, այլև մի քնաի հետմահու կոմպոզիցիա է պատրաստել, հայտնում է The Independent-ը:
Եթե նմանատիպ խնդրի առաջ եք կանգնել, ապա ավելի մի բարդացրեք իրավիճակը՝ տարատեսակ քիմիական միջոցներ օգտագործելով: Ավելի լավ կլինի դիմել բնական միջոցների:
Հանրահայտ WhoScored.com-ը Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Բունդեսլիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Մեր օրերում դպիրներ են կոչվում այն մարդիկ, ովքեր ծառայում են եկեղեցում: Իսկ անցյալում ովքե՞ր էին այդպես կոչվում: Եվ ինչո՞ւ Կանայում հարսանիքի ժամանակ Հիսուս ջուրը դարձրեց գինի:
Սոխի օգտակար հատկանիշների մասին շատերը գիտեն, սակայն ոչ բոլորը գիտեն դրա կեղևի օգտակար հատկանիշների մասին:
2015 թվականի հունվար-նոյեմբերին շինարարության ոլորտը, պաշտոնական տվյալներով, անկումային ցուցանիշ ուներ։
Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության են դրվելու հակահայկական բովանդակության երկու զեկույցները՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագրերով: Մինչև քվեարկության պահը շատ բարդ է կանխատեսելը՝ արդյոք դրանք կընդունվե՞ն, թե՞ ոչ:
Շատ շուտով մեծ էկրաններ կբարձրանա կատակերգական մի ֆիլմ, որտեղ ես էլ եմ իմ մասնակցությունն ունեցել: Ֆիլմի մասին մանրամասնել չեմ կարող, քանի որ դրա իրավունքը չունեմ, անգամ չեմ կարող նշել ռեժիսորին, բայց կվստահեցնեմ, որ շատ հետաքրքիր եւ ծիծաղաշարժ է լինելու:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նորից գտնվում է հեռացման եզրին:
– Շատ անգամ հոգևորականները հորդորում են Սուրբ Գրքի ընթերցումը սկսել Նոր Կտակարանից։ Ճի՞շտ է դա։ – Անշուշտ, ճիշտ են վարվում, որովհետև քրիստոնյաների համար Աստվածաշնչի մուտքը համարվում է Ավետարանը։ Աստվածային արքայության, փրկության, Կենաց ճանապարհի դուռը Քրիստոսն է, բնականաբար Աստվածաշնչի մուտքն էլ Նոր Կտակարանով պիտի լինի, հատկապես նրանց համար, ովքեր առաջին քայլերն են կատարում հոգևոր կյանքում։ Նոր […]
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից դեղերի շուկայում գնագոյացման գործընթացների ուսումնասիրություն է կատարվել:
Եվրոպայի 2016թ. փոքր երկրների առաջնության խաղացանկն արդեն հասանելի է: Առաջնությանը մասնակցելու է 9 հավաքական, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականը: Մոլդավայում կայանալիք առաջնությունում Հայաստանը հայտնվել է B ենթախմբում, որտեղ մրցելու է Անդորրայի, Մոլդավայի, Մոնակոյի և Ուելսի ընտրանիների հետ:
Գյումրու խոնավ ու կիսաքանդ դոմիկներում, առնետների հարևանությամբ ապրող շատ ընտանիքներ, կարծես վաղուց դադարել են երազել կահավորված ու հարմարավետ բնակարան ունենալ:
«AS» պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» մարզիչները հետաքրքրվում են Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորրեսի ծառայություններով:
Հաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի կտրուկ անկումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ, հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Միաժամանակ տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են շուրջօրյա ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքները, որպեսզի նվազեցնեն մեր համաքաղաքացիներին ձյան պատճառով հասցված անհարմարությունները:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ)՝ Սիրիայում ապստամբներին զինելու վերաբերյալ օպերացիան կախված է Սաուդյան Արաբիայից, գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Արմեն Ս.-ն հայտնել է, որ 2014 թվականի նոյեմբերին ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողը պարբերաբար բռնություն է կիրառել իր նկատմամբ, նսեմացրել է արժանապատվությունը, որպեսզի խոստովանի Արարատի մարզի բնակիչ Հ. Գ.-ին սպանելու հանգամանքը, սակայն իրականում ինքը որևէ առնչություն չունի հիշյալ սպանության հետ:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը գնահատել է իր «ՊՍԺ» տեղափոխվելու հնարավորությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Օլիմպիական ավանի, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Դավթաշեն 4-րդ զանգվածի, Ձոր 1, 2 թաղամասերի ջրամատակարարումը: