Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Սարգիս Մ.-ի մոտից վերցված հրացանն ու 6 փամփուշտները ուղարկվել են փորձաքննության: Փորձագետի եզրակացության համաձայն` հրացանը հանդիսանում է որսորդական ողորկափող հրազեն, իսկ 6 փամփուշտները մարտական են և հանդիսանում են ռազմամթերք:
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է. կեղծիք կատարողները կպատժվեն:
Վ.Գասպարիի պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված հիմքեր կցված չեն եղել նաև փաստաբան Տ. Եգորյանի կողմից ներկայացված դիմումին:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանի ղեկավարությամբ «Վալենսիան» առաջին 12 խաղերում չտարավ և ոչ մի հաղթանակ, բայց դրանից հետո 3 անընդմեջ հաղթանակները ոգևորել են «չղջիկների» ղեկավարությանը: Պիտեր Լիմը հավատում է Նևիլ եղբայրներին և մարտին կքննարկի նրանց հետ պայմանագրի երկարաձգման հնարավորությունը:
ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ գործակցության համար և ներկայացրել ՀՀ-ում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալին: Պարոն Օ’Սուլլիվանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ հուսալի գործընկերությունն այսուհետ ավելի մեծ թափով կզարգանա և բանկի անունից պատրաստակամություն հայտնել շարունակել աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Անվանի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է: Ըստ Gazeta.ru-ի, սա 80-ամյա դերասանի երրորդ ամուսնությունն է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Նա նշեց, որ բոլոր երեք երկրներում էլ մեկ շնչին բաժին ընկող էլեկտրաէներգիայի ցուցանիշը ցածր է` ի համեմատ եվրոպական երկրների, ինչը պայմանավորված է տնտեսական զարգացման մակարդակով: Զեկուցողը շեշտեց, որ երեք երկրների էլեկտրաէնեգիայի պահանջարկը աճելու է, քանի որ դրանք բոլորն էլ ունեն էլեկտրակայանները վերակառուցելու անհրաժեշտություն:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդգես Գասպարիին, լսել նրան: Հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ իր բողոքը վերաբերում է խցակիցներին և ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ որևէ բողոք չունի:
Ռուսաստանը չի ընդունի ամերիկյան կողմի «պլան Բ»ն՝ Սիրիայի հարցով առաջարկությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ում խոսքերը մեջբերում է TASS-ը:
Դուբայի մրցաշարի 2-րդ շրջանում Մալեկ Ժազիրիի հետ ոչ ուշագրավ խաղը հանկարծ դարձավ առանձնահատուկ:
ՀՀ կառավարությունը թույլատրեց «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Տարերային «զարգացման» տրամաբանությամբ՝ աստիճանաբար մաքրվում է ոչ միայն՝ հին, պատմական՝ թամանյանական Երևանի դիմագիծը, այլև արդեն ուրվագծվում է դամոկլյան սուրը՝ կախված թանգարանի գլխին. փակվում է Երևանի գլխավոր նախագծողի՝ Ալ. Թամանյանի թանգարանը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին վաճառելու մասին հայտարարությունը հայտնվել է eBay ինտերնետ-աճուրդում, հայտնում է Foreign Policy-ն:
«Պետությունը չի մարելու այդ վարկը, այլ ընկերություններն՝ իրենց միջոցների հաշվին: Ո՞վ է ասել, որ պետությունն է տալու այդ վարկը, նման բան ո՞վ է ասել: Պետությունը թույլ է տալիս, որ ընկերություններն այդ վարկը վերցնեն»,- ասաց նախարարը:
Փետրվարի 22-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ խանութում գողացել են հաճախորդի դրամապանակը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Սպիտակ տանը Ռեյ Չառլզի ելույթին, հայտնում է BBC-ն:
Եռալեզու ֆիլմ ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքների մասին:
Առքուվաճառքով զբաղվող գործակալ Թայֆուն Օզենգիրլերը հայտնել է, որ շինությունը 1986 թվականին գրանցվել է որպես պատմական կառույց: «Այն տարածքը, որտեղ գտնվում է եկեղեցին, ժամանակին բնակեցված է եղել հայերով: Դու կարող ես ամեն անկյունից զգալ պատմության շունչը»,- ասել է նա:
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին նախազգուշացրել է Իրանի պահպանողականներին, որպեսզի զերծ մնան տարբեր մեխանիզմներ կիրառելուց, ինչը կօգնի հաղթանակել խորհրդարանական ընտրություններում, հայտնում է Trend-ը:
Մադրիդի «Ռեալ» -ը կրկին պատրաստվում է տեղափոխություններ իրականացնել գլխավոր մարզչի պաշտոնում
Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին հայտարարել է, որ «Գազպրոմի» հետ հանդիպումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Նախարարության ունեցած ֆինանսական հնարավորություններն օգտագործվում են, որ մեր գիտնականների հրատարակած արժեքավոր աշխատությունները հասնեն ընթերցողին: Այսօր էլ 12 թեմա պետք է ֆինանսավորվի: Սա մեծ աջակցություն է մեր գիտնականներին: Նախարարությունը ոչ միայն նպաստում է հայագիտության ճյուղերի զարգացմանը, այլև իր նպաստն է բերում, որպեսզի աշխատելու պայմաններ լինեն գիտնականների համար»,-նշեց նա:
Երեկ, 2016թ. փետրվարի 24-ին, Անահիտ Այվազին՝ կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կինը, դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոցառումներ կիրառելու, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից Գասպարիի անվտանգության և ապահովության համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը պահանջելու խնդրանքով:
Փետրվարի 22-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1988 թ. ծնված Կարեն Շ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող խանութում իր քրոջ երեխայի գրպանից գողություն է կատարվել:
Ինչպես հայտնում է contact.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի Կենտրոնական բանկի կայքին, 2015թ. կրճատվել է արտերկրից դրամական փոխանցումների ծավալն Ադրբեջանում:
Կանադայի դաշնային դատարանը վճռել է, որ երկրի բնակիչները, ովքեր կարիք ունեն բժշկական մարիխուանայի, ունեն այն աճեցնելու սահմանադրական իրավունք, հայտնում է The Guardian-ը:
«Սուրբ ծննդից 2 օր առաջ, առանց հանրայնացնելու, Ռուսաստանը Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության մասին մեծ համաձայնագիր ստորագրեց»,- Forbes-ի համար գրված հոդվածում նշել է ԱՄՙՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի նախկին տեղակալ, Բահրեյնում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ադամ Էրելին:
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 2-րդ դատարանը հրապարակել է վճիռը Սամաթիա թաղամասում տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչուքի սպանության գործի առնչությամբ: Միակ կասկածյալը՝ Մուրադ Նազարյանը, դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:
ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին կփոխարինի անկուսակցական Կարեն Շահմուրադյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում հաջորդն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: