Բաժիններ՝

«Շատ գոհ եմ խաղի որակից». Պեպ Գվարդիոլա

Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենթուսի» հետ անցկացրած առաջին խաղից ստացած տպավորություններով:

«Ես շատ գոհ եմ այսօր ցուցադրած խաղի որակից: Մենք շատ լավ խաղացինք խաղի ամբողջ 90 րոպեների ընթացքում: Իհարկե, հաղթել այս խաղում շատ ավելի լավ կլիներ, բայց պետք է հասկանալ, որ մենք խաղում էինք անցյալ տարվա մրցաշարի ֆինալիստների դեմ:

Խաղը հոյակապ ստացվեց, և պատասխան խաղը կլինի ոչ պակաս կատաղի: «Յուվենթուսը» հոգեբանորեն շատ պինդ թիմ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս