Նովակ Ջոկովիչը տարավ իր կարիերայում 700-րդ հաղթանակը
Դուբայի մրցաշարի 2-րդ շրջանում Մալեկ Ժազիրիի հետ ոչ ուշագրավ խաղը հանկարծ դարձավ առանձնահատուկ:
Աշխարհի առաջին ռակետն ընդամենը մեկ ժամում հաղթանակ տարավ թունիսցի թենիսիստի նկատմամբ (6:1, 6:2) և դուրս եկավ Dubai Open-ի քառրդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ֆելիսիանո Լոպեսի հետ:
«Մեծ պատիվ է՝ լինել պատմության դասագրքի մի մաս: Դուք աշխատում եք ուշադրություն չդարձնել համաշխարհային ռեկորդների վրա, երբ խաղում եք, բայց դա կարևոր բան է սպորտում: Եվ Դուք կարող եք այդ բանն օգտագործել, որպեսզի ավելի լավը դառնաք»,- նվաճումը մեկնաբանել է Նոլեն:
Գործող թենիսիստներից 700 հաղթանակի նշակետը հաղթահարել են միայն Ռոջեր Ֆեդերերը և Ռաֆայել Նադալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը