Ադրբեջանցիները Իսրայելում բռնության են ենթարկել անկախ լրագրող Միլանա Գորենշտեյնին: Այս մասին նա հայտնել է մի շարք լրատվամիջոցների փոխանցված գրավոր հաղորդագրությունում: Նա տեղեկացրել է, որ պատահարը տեղի է ունեցել Հայիմ Վայցմանի անվան Նախագահական անտառում կազմակերպված միջոցառման ընթացքում:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարը հետախուզում է հայտարարել ազգությամբ չեչեն Ռուսլան Մուխուդինովի նկատմամբ, ով մեղադրվում է Բորիս Նեմցովի սպանության մեջ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը:
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է Լոնդոնի «Արսենալից» գնել իսպանացի պաշտպան Հեկտոր Բելերինի տրանսֆերային իավունքները:
Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ է բերվել 19.02.2016թ-ին և տեղաբաշխվել թիվ 9 կարանտինային խցում: Թիվ 7 կարանտինային խցում վերջինս երբևէ չի եղել: 22.02.2016թ-ին Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 20 խուց և ծանոթանալու նպատակով խցակիցների՝ իրեն ուղղված հարցերին չի պատասխանել և պահանջել է չշփվել իր հետ: Շուրջ 15 րոպե անց Վ. Գասպարին պառկել է խցի հատակին և ոտքի կանգնելու խցակիցների հորդորներին պատասխանել է, որ ինքը գիտակցում է իր արարքները և հրաժարվում է վեր կենալ` հայտարարելով հացադուլ և ջրադուլ:
«Կան գլոբալ գործընթացներ, և կան՝ աշխարհաքաղաքական: Մոտ 10-15 օր առաջ Սերժ Սարգսյանը ճառ արտասանեց, և այնտեղ, էլի հիշատակելով աշխարհաքաղաքական գործընթացները, ասաց, որ մենք պետք է համախմբվենք, որովհետև դրանք շատ վտանգավոր են, բայց ամենավտանգավորն այն է, որ մենք չտեսնելով գլոբալ գործընթացները՝ խոսում ենք աշխարհաքաղաքականից: Աշխարհաքաղաքական կոնտեքստում Եվրոպան և ԱՄՆ-ը դաշնակիցներ են, գլոբալ գործընթացների շրջանակում ԱՄՆ-ը մասնակցում է Եվրոպայի ոչնչացմանը»:
G20-ի երկրները պայմանավորվել են ուժեղացնել պայքարն ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների ու ուղիների դեմ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով կոմյունիկեի նախագծին, որն ընդունվել է G20-ի երկրների ԿԲ-ների ու ֆինանսների նախարարների հանդպման արդյունքում:
Գյումրու Մանուշյան փողոցի վերջնամասում՝ «Ֆանտաններ» կոչվող տնակային ավանի տնակներից մեկում մեկնարկել է Տիգրան Համասյանի բարեգործական համերգը:
Փետրվարի 23-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գեղամասար գյուղի բնակչուհի, 1943 թ. ծնված Շուշանիկ Գյուլումյանն իր տան տանիքից վայր է ընկել և մահացել:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի խաղերը տեղի կունենան մարտի 10-ին և 17-ին: Մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին, Բազելում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվող մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ:
Փետրվարի 28-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Փետրվարի 29-ին, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱՄՆ-ում 17-ամյա դպրոցական Ֆիլիպ Չիսմին Մասսաչուսեթսի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել իր մաթեմատիկայի ուսուցչուհուն բռնաբարելու, սպանելու ու թալանելու համար, հայտնում է CNN հեռուստաալիքը:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանձնարարությամբ փետրվարի 26-ին ստեղծվել է աշխատանքային խումբ` ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև դեսպանությանը կից գործող ՀՀ իրավասու մարմինների մասնակցությամբ` ՌԴ Տամբովի մարզի հ.3 Ուղղիչ հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի շուրջ` իր կնոջ հոր կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանը, այնուհետև ՀՀ ԱԳ նախարարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությ անը հայտնած, ինչպես նաև Hayeli.am կայքում հրատարակված նյութում (25.02.2016) արծարծված հրատապ հարցերի իսկությունը պարզելու և դրանցից բխող քայլեր ձեռնարկելու նպատակով:
Ուրբաթ Ցյուրիխում ՖԻՖԱ-ի կոնգրեսում ընտրվեց Յոզեֆ Բլատերի փոխարինողը: ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը նախագահական ընտրությունների երկրորդ տուրում հաղթանակ տարավ` հավաքելով 104 անհրաժեշտ ձայներից 115-ը:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Իսմաիլ Քահրամանի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները Խոջալուի դեպքերի 24-րդ տարելիցի կապակցությամբ տարածել են Հայաստանին դատապարտող հայտարարություններ:
ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական APA գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի տարածքում առկա չկարգավորված խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ հայտարարելով, որ այդ հակամարտությունները պետք է արագ լուծում գտնեն:
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշն ազգային ու օտարերկրյա արժույթով՝ BBB-ից հասցնելով «աղբային»՝ BB + մակարդակի։
Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սպասարկման ոլորտում տեղի ունեցող խաբեությունների մասին: «Երկու տիպի մանիպուլյացիաներ, ձեռնածություններ կարելի է առանձնացնել, մեկը՝ իրական խաբեություններ, խարդավանքները, մյուսը՝ սովորական հոգեբանական տրյուկներ, խաբեություններ»,- ասաց հոգեբանը՝ խաբեությունների շարքում անդրադառնալով սուպերմարկետներում տեղի ունեցող խաբեություննրեին, առանձնացնելով թերակշռումը:
Ուրբաթ օրը կայացած Իրանի մեջլիսի (խորհրդարանի) ընտրություններում առաջատարներ են բարեփոխիչների ու չափավոր ուժերի ներկայացուցիչները, հայտնում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժ. 00:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 02.00-ին), հայտնում է BBC-ն:
Նվազագույնը 10 մարդ է զոհվել այսօր առավոտյան Աֆղանստանի Կունար նահանգում՝ Պակիստանի հետ սահմանի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 25-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խնդրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չեղարկել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ որպես բարի կամքի դրսևորում, հայտնում է Reuters-ը:
Փետրվարի 27-ին Դեղին ծովում երկու նավ է բախվել, ինչից հետո դրանցից մեկը խորտակվել է, անհետ կորել է 10 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Փետրվարի 29-ին Ժնևում մեկնարկելիք ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ժնև:
Տղամարդը գնդակահարել է իր ընտանիքի 4 անդամներին ու այնուհետ ինքնասպան է եղել ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի Մեյսոն շրջանում, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Փետրվարի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայով 1970 թ. ծնված Աշոտ Շահինյանին վրաերթի ենթարկելու մասին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացրած բանաձևի տեքստը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, հայտնում է BBC-ն:
Լեգենդար երգիչ Ջոն Լենոնի այրին՝ ճապոնացի ավանգարդ նկարիչ Յոկո Օնոն, տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը թոքաբորբի կասկածով, հայտնել է նրա ներկայացուցիչը, տեղեկացնում է BBC-ն: