Բաժիններ՝

Ադրբեջանում կրճատվել է արտերկրից դրամական փոխանցումների ծավալը

Ինչպես հայտնում է contact.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի Կենտրոնական բանկի կայքին, 2015թ. կրճատվել է արտերկրից դրամական փոխանցումների ծավալն Ադրբեջանում:

Նշվում է, որ արտերկրում ապրող ադրբեջանցիները իրենց ազգականներին են ուղարկել 1 մլրդ 183 միլիոն դոլար:

Դա մեկուսկես անգամ քիչ է 2014թ. համեմատ, երբ երկրի քաղաքացիները փոխանցումների միջոցով ստացել էին 1 մլրդ 709 մլն դոլար:

Կայքը գրում է, որ այդ ցուցանիշն ադեկվատորեն արտացոլում է Ադրբեջանից դուրս բնակվողների աշխատավարձերի նվազման մակարդակը, որոնք հիմնականում ապրում են ԱՊՀ-ում ու Թուրքիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս