
«Վալենսիան» մարտին բանակցություններ կվարի Գարի Նևիլի հետ` նոր պայմանագրի մասին

Իսկ բոլորն ասում էին` ֆիզկուլտուրայի ուսուցիչ: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանի ղեկավարությամբ «Վալենսիան» առաջին 12 խաղերում չտարավ և ոչ մի հաղթանակ, բայց դրանից հետո 3 անընդմեջ հաղթանակները ոգևորել են «չղջիկների» ղեկավարությանը: Պիտեր Լիմը հավատում է Նևիլ եղբայրներին և մարտին կքննարկի նրանց հետ պայմանագրի երկարաձգման հնարավորությունը:
Լիմը, ի տարբերություն երկրպագուների և ԶԼՄ-ների, երբեք չի դադարել հավատալ Գարի Նևիլի հաջողությանը, միշտ իր աջակցությունն է հայտնել և կկապի նախագծի ապագան նրա հետ, եթե թիմը չափից շատ չվատացնի խաղը մրցաշրջանի վերջում:
Մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016թ. ամռանը:
Պրիմերայի 25-րդ տուրում «Վալենսիան» հաղթեց «Գրանադային»` 2:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը