Թուրքիայում 1,5 մլն դոլարով վաճառքի է հանվել հայկական եկեղեցի

Շուրջ 300 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին Թուրքիայում վաճառքի է հանվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Առքուվաճառքի sahibinden.com կայքում տեղադրվել է հայտարարություն, որտեղ նշվում է Թուրքիայի հյուսիս-արևելյան շրջանում՝ Բուրսայում վաճառվում է «եռահարկ շինություն»: Վաճառողները հայկական եկեղեցու համար պահանջում են 1,5 միլիոն ԱՄՆ դոլար:

Առքուվաճառքով զբաղվող գործակալ Թայֆուն Օզենգիրլերը հայտնել է, որ շինությունը 1986 թվականին գրանցվել է որպես պատմական կառույց: «Այն տարածքը, որտեղ գտնվում է եկեղեցին, ժամանակին բնակեցված է եղել հայերով: Դու կարող ես ամեն անկյունից զգալ պատմության շունչը»,- ասել է նա:

Օզենգիրլերը հայտնել է, որ հայտարարության հետքերով շատ հարցումներ է ստացել: «Ոչ ոք չի համաձայնվել առաջարկվող գնի հետ, բայց մենք կանենք առավելագույնը վաճառողների համար»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29