Իրանի ՆԳՆ ղեկավարը զգուշացրել է պահպանողականներին զերծ մնալ ընտրությունները կեղծելուց
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին նախազգուշացրել է Իրանի պահպանողականներին, որպեսզի զերծ մնան տարբեր մեխանիզմներ կիրառելուց, ինչը կօգնի հաղթանակել խորհրդարանական ընտրություններում, հայտնում է Trend-ը:
Իրանի պետական հեռուստատեսության եթերում Ռահմանի-Ֆազլին հայտարարել է, որ գյուղական բնակավայրերի բնակիչներին ավտոբուսներով քաղաք քվեարկության բերելը հօգուտ որևէ խմբակցության, անօրինական է:
Նա հավելել է, որ քաղաքացիները կարող են քվեարկել խորհրդարանական ընտրություններին ցանկացած վայրում, սակայն անօրինական կլինի, եթե քվեարկեն իրենց քաղաքում, իսկ ավելի ուշ՝ այլ քաղաքներում՝ դիտավորյալ բարձրացնելով որոշակի խմբի մասնակցության հայտը:
Իրանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ: Նախորդ ընտրություններն անցկացվել են 2012թ. մարտին:
Հիշեցնենք, որ այսօր Իրանում «լռության օր» է, որտեղ վաղը՝ փետրվարի 26-ին, կանցկացվեն մեջլիսի ընտրություններ: Խորհրդարանի 290 մանդատի համար կպայքարի 6 հազար թեկնածու, որոնց թվում կա 600 կին:
Պայքարը կծավալվի քաղաքական գործիչների իսլամական սկզբունքների խիստ հետևորդ պահպանողականների կողմնակիցների և չափավոր ու բարեփոխիչ կուսակցությունների ու քաղաքական գործիչների միավորման միջև:
Ընտրություններին ակնկալվում է մասնակցության բարձր տոկոս: