Բաժիններ՝

Կանադացիներին թույլատրել են տանը մարիխուանա աճեցնել

Կանադայի դաշնային դատարանը վճռել է, որ երկրի բնակիչները, ովքեր կարիք ունեն բժշկական մարիխուանայի, ունեն այն աճեցնելու սահմանադրական իրավունք, հայտնում է The Guardian-ը:

Պաշտոնական Օտտավան պետք է համապատասխան փոփոխություններ կատարի օրենսդրությունում կես տարվա ընթացքում:

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի բնակիչների մի խումբ դիմել էր դատարան դեռ 2013թ.: Նրանք բողոքարկում էին պահպանողական կառավարության դրած արգելքը: Հայցվորները պնդում էին, որ պետության առաջարկած բժշկական մարիխուանան չի պատասխանում իրենց պահանջներին որակով ու անհրաժեշտ բաղադրիչների հարաբերակցությամբ, բացի այդ, վաճառվում է թանկ գնով:

Դատավոր Մայքլ Ֆելանը վճռել է, որ բժշկական մարիխուանայի աճեցման իրավունքի սահմանափակումը պայմանավորված չէ այն պատճառներով, որոնք հայտարարվել են արգելքի սահմանման ժամանակ, այն է՝ հոգ տանել առողջության ու անվտանգության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29