
Եգիպտոսի նախագահին աճուրդի են հանել

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին վաճառելու մասին հայտարարությունը հայտնվել է eBay ինտերնետ-աճուրդում, հայտնում է Foreign Policy-ն:
Դրա համար պատճառ է ծառայել երկրի ղեկավարի հայտարարությունը, որն արվել է այսօր առավոտյան: Եգիպտոսի նախագահն ասել է, որ ինքը վճռական է տրամադրված Եգիպտոսում պարտքային ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ու անգամ պատրաստ է իրեն վաճառել, եթե դա երկրին կօգնի:
Նրա հայտարարությունը դարձել է ծաղրուծանակի ու կատակի առիթ սոցցանցերում:
Մի քանի ժամ անց Աս-Սիսին աճուրդի է հանվել eBay-ում, որի ընթացքում լոտի արժեքը բարձրացել է մինչև 100 հազար դոլար:
Ինտերնետ-աճուրդի ղեկավարությունը չի գնահատել վաճառողի հումորն ու առաջարկությունը հեռացրել է իր էջից: