Բաժիններ՝

«ՀԲ-ից վերցված 30 մլն դոլարի վարկը մարելու են ընկերությունները, ոչ թե պետությունը». Երվանդ Զախարյան

Համաշխարհային բանկից վերցված 30 մլն դոլարի վարկը, որն ուղղված է լինելու է էներգետիկ համակարգի ընկերությունների պարտքի մարմանը, պետությունը չի մարելու: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից լրագրողները հետաքրքվեցին, թե ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար ՀՀ կառավարությունը վարկ վերցնի Համաշխարհային բանկից, ինչին ի պատասխան նախարարն ասաց. «Պետությունը չի մարելու այդ վարկը, այլ ընկերություններն՝ իրենց միջոցների հաշվին: Ո՞վ է ասել, որ պետությունն է տալու այդ վարկը, նման բան ո՞վ է ասել: Պետությունը թույլ է տալիս, որ ընկերություններն այդ վարկը վերցնեն»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29