Սիրիայի հետ սահմանամերձ թուրքական Հաթայ նահանգի Յայլադաղը գավառի շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի հարավային քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) թուրքական ռազմական մեքենայի անցնելու ժամանակ պայթուցիկ է գործի դրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը փետրվարի 26-ին նախարար Արտեմ Ասատրյանին է ներկայացրել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 2015թ. կատարված աշխատանքների ամփոփումը: Հանդիպմանը ներկա էին նաև գործակալության բոլոր տարածքային հանձնաժողովների նախագահները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները:
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել են թիվ 10/13 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը:
Բրիտանական The Beatles խմբի հազվագյուտ վինիլային ձայնապնակը՝ 10 հազար ֆունտ ստեռլինգ (գրեթե 14 հազար դոլար) արժողությամբ, վաճառքի է հանվել Անգլիայի Ուորինգթոն քաղաքի Omega Auctions աճուրդում: «Till There Was You» եւ «Hello Little Girl» երկու երգերի ձայնագրություններով ձայնապնակն ավելի քան կես դար մնացել է 1960-ական թվականների Gerry & The Pacemakers ռոք-ն-ռոլային կոլեկտիվի ստեղնահար Լեսլի Մագուայրի տան ձեղնահարկում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգայ Լավրովը հայտարարել է, որ հարյուրտոկոսանոց երաշխիք այն մասին, որ Սիրիայում զինադադարը կիրականացվի, չկա, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բեռնատար ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հրապարակվել են Թուրքիայում Սիրիայի հետ սահմանը վերահսկող թուրք բարձրաստիճան զինծառայողների «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման տարածաշրջանային առաջնորդի հետ ցնցող հեռախոսային խոսակցությունները:
Վաղը Գյումրիում տեղի է ունենալու Տիգրան Համասյանի համերգը, որից ստացված ամբողջ գումարը տրամադրվելու է Գյումրիի վագոն-տնակներում ապրող 13 ընտանիքի՝ տուն են գնելու։ Համերգը տեղի է ունենալու Գյումրու ֆանտաններում:
Ավարտվեցին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղերը: Ռուսական «Լոկոմոտիվը» և «Կրասնոդարն» ավարտեցին ելույթները մրցաշարում` պարտվելով համապատասխանաբար՝ թուրքական «Ֆեներբախչեին» և չեխական «Սպարտային»:
Նախորդ շաբաթ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկած Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում այսօր Հանրապետության Նախագահը լսել է Ավստրիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը:
Ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Վրաստանի եվրոպական ու հյուսիսատլանտյան հարցերով ինտեգրման նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ծեծվել է Թբիլիսիի գերեզմանոցում, հայտնում է Interfax-ը:
«Մեր երկրի օրենսդրությամբ՝ տարանցիկ փոխադրման համար ամեն կիլոմետրի համար 220 դրամ պետք է վճարի ավտոտրանսպորտային միջոցը, որն անցնում է քո երկրով, բացի դրանից՝ մաքսային վճարն ամեն հարյուր կիլոմետրի համար 10 հազար դրամ է: Կան նաև մուտքի և ելքի վճարներ: Մի խոսքով՝ այդ գումարների թիվը բավականին լուրջ է»:
Փետրվարի սկզբին Վրաստանի իշխանություններն ադրբեջանական կողմից ստացել են նոր առաջարկություն: Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է «Բիզնես-Գրուզիան»՝ հղում կատարելով «Տաբուլա» TV-ին:
2015 դեկտեմբերի 19-ին, ժամը 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1973 թ. ծնված Աննա Հ.-ն և հայտնել, որ մտել են իրենց տուն, գողացել պայուսակը, որի մեջ եղել է բջջային 2 հեռախոս և անձնագիր:
«Մենք կիսաշրջափակման մեջ գտնվող երկիր ենք, ու այս պայմաններում գտնվելով հանդերձ, պետք է կարողանանք օգտվել առիթից և իրականացնել այն, ինչի մասին երկար տարիներ խոսվում է։ Խոսքը Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնելու մասին է, քանի որ Հայաստանն այն ունիկալ իրավիճակում է, երբ ունենալով այն պոտենցյալը, որ հիմա կա, կարող է հանդես գալ որպես կապող օղակ Իրանի ու Ռուսաստանի միջև»։
Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, ով գտնվում է Շանհայում՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու դեպքում իր երկրին սպասվում են տնտեսական լուրջ խնդիրներ:
Թուրքիան անհանգստացած է Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագրի իրականացմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը, տեղեկացնում է BBC-ն:
«Տեղեկացնելը ռազմաբազայի գործն էր: Մենք իրականացնում էինք որոնողական աշխատանքներ: Մենք հայ ոստիկանների հետ որևէ խնդիր չենք ունեցել, նրանք էլ շատ պրոֆեսիոնալ են գործել: Եթե այս անձը ձերբակալվել է գիշերը և չկա փաստաթուղթ ինքնությունը նշող, այդ դեպքում մենք պարտավոր էինք նախ ճշտել նրա ինքնությունը: Ճիշտ է` ես լրատվամիջոցներով լսել էի, որ Գյումրիում տեղի էր ունեցել սպանություն, բայց պաշտոնապես մեզ հրահանգ էր եղել փնտրել դասալիքի»,- ասաց Մերզլիկինը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուս-արաբական համագործակցության ֆորումից հետո հայտարարել է, թե Ռուսաստանն ու Արաբական պետությունների լիգան միասնական դիրքորոշում ունեն ահաբեկչության դեմ անզիջում պայքար մղելու վերաբերյալ, հայտնում է TASS-ը:
Փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ փետրվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Զինված ուժերում ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում փետրվարի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ և ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Ավտոներկրողներին անհանգստացնում է այն որոշումը, որ տարեկան մեկ մեքենա պետք է ներկրեն Ռուսաստանից. «Ցանկացած ավտոներկրող նորից սկսելու է անձնագրեր փնտրել, ու վաճառելուց նորից ԱԱՀ է գոյանալու՝ 16.67%, իսկ մեքենայի վաճառքից այդքան տոկոս վճարելն անհնար է: Ուստի մեզ նորից անվանելու են գող, նորից հետաքննչական մարմիններն են մեզ փնտրելու, առքուվաճառքի գներն են նորից կասկածի տակ դնելու, նորից տուգանվելու ենք»:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Շենգավիթ համայնքի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կորյուն Ե.-ին:
Գերմանիայի Շլեզվիգ Հոլշտեյն դաշնային երկրամասում՝ Համբուրգ քաղաքի մերձակայքում, ոստիկանական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ:
Անկախ Հայաստանի արդարադատության համակարգի համար պետք է անընդունելի լինեն եւ արմատախիլ արվեն ստալինյան եւ խորհրդային ժամանակների ՔԿՀ-ներին բնորոշ բարքերը։
Ամերիկացի զինվորականները մոտ ժամանակներս մտադիր են իրականացնել միջմայրցամաքային բալիստիկ Minuteman 3 հրթիռի գործարկում, որը չի ունենա մարտական լիցք, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքին:
Տաղավարների բարձր վարձավճարների դեմ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների կողմից կազմակերպված բողոքի ակցիայից ոստիկանություն բերման ենթարկվածներ չկան:
Իրանի ընդդիմության առաջնորդ Մեհդի Քարուբին քվեարկել է Իրանի խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվում են այսօր, հայտնում է Reuters-ը: