Արծվիկ Մինասյանի փոխարեն ԱԺ կգա Կարեն Շահմուրադյանը

ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին կփոխարինի անկուսակցական Կարեն Շահմուրադյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում հաջորդն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Արծվիկ Մինասյանին կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:  ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն Կարեն Շահմուրադյանն է: Արմեն Ռուստամյանը նշեց, որ նա անկուսակցական է:  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29