Մոսկվայում այս գիշեր սպասվում են ձյան առատ տեղումներ, որը կկազմի տեղումների ամսական նորմայի մինչև 60%-ը, հայտնում է RIA Novosti-ն:
Մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ին շրջանների մեծ մասում, մարտի 6-ին Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է անում Մոսկվայում դայակի կողմից երեխայի սպանության պատմությունը չկապել ազգային հարցի հետ, հայտնում է LifeNews-ը:
54-ամյա կինը ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տնից գողացել են բջջային հեռախոսը:
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից Հրազդանի կիրճում իրականացվող վերակառուցման աշխատանքներով պայմանավորված` մարտի 2-ին` ժամը 06:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի երթևեկությունը Մանկական երկաթուղու հարակից Օղակաձև և Ուրուգվայի անվան հրապարակից մինչև Հրազդանի կիրճ՝ Երևան ՀԷԿ N.1 հարակից կամուրջ ճանապարհահատվածում:
Ներկայումս 20-ամյա տղան իր քեռու որդու նկատմամբ, ով 8 տարեկան է, դանակի սպառնալիքով ստիպել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: Ինչպես հայտնում է «ԱզերԹաջը», Ալիևը կարևորել է ԵԽԽՎ նախագահի այցը այդ պաշտոնում ընտրվելուց հետո:
ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթարդյունահանումը փետրվարին կրճատվել է նորագույն պատմության մեջ ամենաբարձր ամսական մակարդակից, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր հետազոտությանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դարձել է հեղինակավոր Swiss Gart (Swiss Global Art Management Gart) կազմակերպության արտիստ։
այնտեղ, երբ ԶԼՄ-ներից լսել են սարսափելի սպանության մասին լուրը, հայտնում է LifeNews-ը:
Մարդիկ ծաղիկներ են տանում նաև մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ, որտեղ ձերբակալվել էր ուզբեկ դայակը:
«Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 8-12 աստիճանով: Մարտի 2-ից Արարատյան դաշտում կտրուկ բարձրանալու է գիշերային ջերմաստիճանը: Մարտի 3-ից հետո նվազագույն ջերմաստիճանները կտատանվեն +8 -+10 աստիճանների սահմանում: Այս ջերմային ֆոնը բնորոշ է ապրիլի առաջին տասնօրյակին: Ապրիլի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և հանրապետության ցածրադիր հատվածներում ջերմաստիճանը կհասնի 20-21-ի»,-նշեց նա:
Երևանի Հրազդանի կիրճում՝ Երևան-1 հիդրոկայանի մոտակայքում, մարտի 1-ին` ժամը 11.29-ին, առաջացել է հողաշերտի նստվածք (առատ ջրի պատճառով):
Ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ Երևանի Տիգրան Մեծի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և զեղչի քարտեր:
Այդուհանդերձ, Սիրիայի զինադադարը չի անցնում առանց սադրանքների: «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալները կրակի տակ են վերցրել Հալեպ քաղաքը: Այդ նահանգում գործում են նաև ահաբեկչական այլ խմբավորումներ, որոնք փորձում են խափանել խաղաղ համաձայնագիրը:
Երանի նորից գան ժամանակներ, երբ մարտի 1-ը լինի պարզապես գարնան առաջին ուրախ օր:
Արդեն հայտնի է դարձել, որ զոհվածը հայտնի գերմանացի ճանապարհորդ Մանֆրեդ Ֆրից Բայորատն է, ով անհետ կորել էր գրեթե 1 տարի առաջ, գրում է Daily Mail-ը:
Հիմնական պայմանավորվածությունը Ադրբեջանից բնական գազի հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ, փաստացի, ձեռք է բերվել:
«Ծաղկաձորը երեք օրով վերածվելու է ինտելեկտուալների համաշխարհային մայրաքաղաքի: Ավելորդ է ասել, թե ինչ մեծ ռեզոնանս ու դրական հետևանքներ այն կունենա միջազգային մամուլում և Հայսատանում ինտելեկտուալ շարժման հետագա զարգացման վրա: Որպես կազմկոմիտեի համանախագահ պարբերաբար կտեղեկացնեմ ձեզ մեր աշխատանքների մասին»,- գրել է նա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 1-ին` ժամը 11.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Երևան-1 հիդրոկայանի մոտակայքում, առաջացել է հողաշերտի նստվածք (առատ ջրի պատճառով). անհրաժեշտ է օգնություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մի տեսակ շատ բան փոխվեց` դաստիարակության, կրթության հետընթացն ակնհայտ է։ Ես չեմ կարծում, որ հանձնաժողովներով հնարավոր է այդ վիճակը շտկել։ Շատ խորը վիճակ է, և, ճիշտն ասած, մեղքը տեսնում եմ շատ ավելի բարձր ատյաններում։ Եթե երկրի նախագահն իր բոլոր ելույթներում մամուլի դեմ ինչ-որ հայտարարություններ է անում, համարում է, որ երկրի գաղջ մթնոլորտի մեղավորը լրագրողներն են, լրագրողները պատվեր են կատարում, և այլն, դա ոնց որ մի տեսակ նշան է թոխմախների, շմայսների համար, որ լրագրողների վրա հարձակվեն, վիրավորեն, հայհոյեն։
3 օր շարունակ Թբիլիսիի արվարձանում տեղի է ունեցել «Ռեսո» ապահովագրական ընկերության նախագահ, հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի դստեր՝ Իյայի հարսանիքը Միխայիլ Մախարաձեի հետ, գրում է super.ru-ն: Իյան Սարկիսովի երեք երեխաներից մեկն է:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 28-ին այցելել է ԻԻՀ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող Իրանի ազգային գրադարան և արխիվի կազմակերպություն: Այցի ընթացքում ՀՀ դեսպանը կազմակերպության ղեկավար Սեյեդռեզա Սալեհի Ամիրիի հետ քննարկել է երկու երկրների ազգային գրադարանների միջև համագործակցության հաստատման, գրքերի պահպանման, հայ-իրանական մշակութային կապերի խորացման հարցերը:
Մոսկվայում դայակը ցույց է տվել և պատմել, թե ինչպես է սպանել 4-ամյա երեխային:
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Թուրքիա ուղևորություններ կատարելու վտանգի մասին՝ կոչ անելով խուսափել երկիր ուղևորություններից, հայտնում է LifeNews-ը:
Մոսկվայում ոստիկանությունն ուժեղացրել է երիտասարդության շրջանում քսենոֆոբիայի հնարավոր բռնկման կանխարգելման աշխատանքները, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով աղբյուրին:
Ադրբեջանը Եվրամիությանն է ներկայացրել ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ: Մենք արդեն քննարկումներ ենք կատարել՝ կապված դրա հետ:
ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված, ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը ցանկություն չի հայտնել՝ ներման խնդրագրով դիմել նախագահ Բակո Սահակյանին:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը խոստացել է հավելյալ օգնություն տրամադրել իրաքցի զինվորականներին՝ ԴԱԻՇ-ի դեմ արագ հաղթանակ տոնելու համար, հայտնում է Euronews-ը:
Փետրվարի 29-ին, ժամը 21.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 129/ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և նրա 16-ամյա որդուն: