
Ֆիլիպինների մոտ հայտնաբերվել է հայտնի կապիտանի մումիայով զբոսանավ

Խաղաղ օվկիանոսի ավազանում՝ Ֆիլիպիններից ոչ հեռու, հայտնաբերվել է զբոսանավ՝ կապիտանի մումիայով:
Արդեն հայտնի է դարձել, որ զոհվածը հայտնի գերմանացի ճանապարհորդ Մանֆրեդ Ֆրից Բայորատն է, ով անհետ կորել էր գրեթե 1 տարի առաջ, գրում է Daily Mail-ը:
Կապիտանը եղել է 59 տարեկան: Նրա մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Ֆիլիպինների իշխանությունները հայտնում են, որ նավի վրա բռնության հետքեր չկան: Ավելի հավանական է վարկածը, որ մահվան պատճառը սրտային նոպան է, գրում է պարբերականը:
Տղամարդը մահացել է նստած՝ ռադիոհեռախոսի մոտ, ենթադրաբար, փորձելով դուրս գալ կապի ու աղետի ազդանշան ուղարկել: Շոգը, օվկիանոսի չոր քամին ու աղի օդը նրա մարմինը վերածել են մումիայի:
Sayo զբոսանավը հայտնաբերել են երկու ձկնորսներ:
Կապիտանի ղեկավարությամբ նավը հետազոտում էր օվկիանոսը վերջին 20 տարում: Ճանապարհորդը հատել էր Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսները, Հնդկական օվկիանոսը, Միջերկրական ու Էգեյան ծովերը: