
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ին շրջանների մեծ մասում, մարտի 6-ին Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, մարտի 5-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում`
Մարտի 2-4-ը, մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ին սպասվում է անձրև:
Երևանի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.00C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.30C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.60C