
20-ամյա տղան քեռու մանկահասակ որդուն ստիպել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության հերթական դեպքի մասին։
Ներկայումս 20-ամյա տղան իր քեռու որդու նկատմամբ, ով 8 տարեկան է, դանակի սպառնալիքով ստիպել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:
Դեպքը տեղի է ունեցել 2013թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2014թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, ինչի մասին ահազանգն ստացվել է օրերս, և ոստիկանությունը փորձում է պարզել հանգամանքները։