Բաժիններ՝

Կրեմլը խորհուրդ է տալիս երեխայի սպանությունը չկապել ազգային հարցի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է անում Մոսկվայում դայակի կողմից երեխայի սպանության պատմությունը չկապել ազգային հարցի հետ, հայտնում է LifeNews-ը:

Պեսկովի խոսքով՝ այդ անմարդկային ողբերգությունը ընդհանուր բան չունի նրա հետ, թե ով է իրականացրել այդ սարսափելի հանցագործությունը:

«Մոսկվան մեծ մեգապոլիս է, բազմազգ, բազմադավան: Դա հրեշավոր ողբերգություն է, որը տեղի է ունեցել անմարդկային կամ անմեղսունակ արարքի հետևանքով: Հետաքննությունը դա հստակ կպարզի»,- ընդգծել է նա:

Միաժամանակ, Կրեմլն աջակցել է մի շարք դաշնային հեռուստաալիքների որոշմանը, որոնք հրաժարվել են լայնորեն լուսաբանել այդ ողբերգությունը: Պեսկովի խոսքով՝ դա «չափազանց սարսափելի է, որպեսզի լուսաբանվի հեռուստատեսությամբ»:

«Դուք գիտեք, որ ողջ աշխարհում ԶԼՄ-ները հաճախ խուսափում են այն բանից, որ կադրեր հրապարակեն այս կամ այն ողբերգություններից կամ հրեշավոր դեպքերից: Նման օրինակները շատ են: Այդկերպ այս կամ այն ԶԼՄ-ներն արտահայտում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը: Ցանկացած պարագայում դա այն չէ, ինչ հարկավոր է լուսաբանել ԶԼՄ-ներով: Ես ամբողջությամբ համակարծիք եմ այդ հեռուստաալիքների որոշման հետ»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նշենք, որ երեկ Մոսկվայի իրավապահ մարմինները «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ ձերբակալել էին սևազգեստ դայակի, ով սպառնում էր իրեն պայթեցնել՝ ձեռքում պահելով երեխայի գլուխը:

Հայտնի է, որ կինը երեկ գնացել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:

Ավելի ուշ պարզվել էր, որ կինն Ուզբեկստանի քաղաքացի է, ծնվել է 1978 թվականին: Գյուլչեխրա Բոբոկուլովան հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե երեխային որոշել է սպանել՝ իմանալով ամուսնու դավաճանության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս