Բաժիններ՝

Մենք չենք հավատում, թե ԼՂ հակամարտությունը «սառեցված է». Մամեդյարով

Ադրբեջանը Եվրամիությանն է ներկայացրել ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ: Մենք արդեն քննարկումներ ենք կատարել՝ կապված դրա հետ: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նա հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են քայլեր, որոնք ձեռնարկվելու են մինչ աշխատանքն սկսելը՝ կապված համաձայնագրի նախագծի հետ:

«Կողմերի միջև ընդլայնվում է համագործակցությունն էներգետիկ ոլորտում: 2019թ. բնական գազը Ադրբեջանից կտեղափոխվի եվրոպական շուկա: Մենք հայտնել ենք Ադրբեջանի ու միջազգային կազմակերպությունների բանաձևերի մասին՝ կապված Լեռնայի Ղարաբաղի հակամարտության հետ:

Ադրբեջանը ցանկանում է, որ այդ հակամարտությունը լուծվի մոտ ապագայում: Մենք չենք հավատում, թե ԼՂ հակամարտությունը «սառեցված է»: ԵՄ-ն Մինսկի խմբի հետ պետք է նաև խթան հաղորդի, որ այդ հակամարտությունը տեղից շարժվի»,- հայտարարել է Մամեդյարովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս