Բաժիններ՝

Ադրբեջանն ինձ համար կարևոր նշանակություն ունի. Ալիևն ընդունել է ԵԽԽՎ նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: Ինչպես հայտնում է «ԱզերԹաջը», Ալիևը կարևորել է ԵԽԽՎ նախագահի այցը այդ պաշտոնում ընտրվելուց հետո:

Ընդգծելով, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ի հետ համագործակցում է 15 տարի, Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը՝ որպես կազմակերպության անդամ, շարունակում է ներդրում ունենալ դրական զարգացման գործընթացում:

Ալիևը հույս է հայտնել, թե հետագայում գործընկերությունը շարունակելու է զարգանալ:
Ագրամունտն իր հերթին ասել է, որ Ադրբեջանը իր համար կարևոր նշանակություն ունի: Նա կարևորել է փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի քննարկումը: Ագրամունտը հայտարարել է, թե Ադրբեջանը որոշ հարցերի քննարկման տեսանկյունից նշանակալի երկիր է:

Հանդիպմանը հայտարարվել է, որ կան լավ հնարավորություններ Ադրբեջանի ու Եվրոպայի խորհրդի կապերը զարգացնելու համար:

Տեղի է ունեցել նաև կարծիքների փոխանակություն համագործակցության զարգացման հարցերի շուրջ:

Ագրամունտը ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Ստրասբուրգի ձմեռային նստաշրջանի ժամանակ: Այդ պաշտոնում իսպանացի պատգամավորը փոխարինել է Անն Բրասերին:
Նշենք, որ Ագրամունտը 2010-2015թթ. Եղել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս