Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի ազգային գրադարան

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 28-ին այցելել է ԻԻՀ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող Իրանի ազգային գրադարան և արխիվի կազմակերպություն: Այցի ընթացքում ՀՀ դեսպանը կազմակերպության ղեկավար Սեյեդռեզա Սալեհի Ամիրիի հետ քննարկել է երկու երկրների ազգային գրադարանների միջև համագործակցության հաստատման, գրքերի պահպանման, հայ-իրանական մշակութային կապերի խորացման հարցերը:

Տեղի է ունեցել նաև շրջայց, որի ընթացքում ներկայացվել է Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության գործունեությունը, կառուցվածքը, ինչպես նաև հնագույն արխիվային ձեռագրեր և նյութեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031