
ԱՄՆ Պետդեպը նախազգուշացնում է իր քաղաքացիներին Թուրքիա ուղևորություններ կատարելու վտանգի մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Թուրքիա ուղևորություններ կատարելու վտանգի մասին՝ կոչ անելով խուսափել երկիր ուղևորություններից, հայտնում է LifeNews-ը:
«Կապված վերջին ահաբեկչությունների ու միջազգային ու տեղի խմբավորումների կողմից աճող սպառնալիքի մակարդակի հետ՝ ԱՄՆ քաղաքացիները պետք է չափազանց զգույշ լինեն Թուրքիա ուղևորություններ կատարելիս»,- ասվում է տարածված նախազգուշացման մեջ:
Առավել վտանգավոր է, ըստ գերատեսչության տեղեկությունների, այցելությունները Թուրքիայի հարավարևելյաբ հատվածներ, հատկապես Սիրիայի հետ սահմանակից շրջաններ:
Բացի այդ՝ ամերիկացիներին խորհուրդ են տվել «խուսափել ամբոխի մեջ հայտնվելուց, այդ թվում՝ զբոսաշրջային վայրերում կուտակումներից, քաղաքական հավաքներից ու երթերից»: