Բաժիններ՝

Պենտագոնը հավելյալ օգնություն կտրամադրի իրաքցի զինվորականներին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը խոստացել է հավելյալ օգնություն տրամադրել իրաքցի զինվորականներին՝ ԴԱԻՇ-ի դեմ արագ հաղթանակ տոնելու համար, հայտնում է Euronews-ը:

Նա ասել է, որ հիմա իրաքյան բանակի առաջ մեկ գլխավոր նպատակ կա՝ ազատագրել Մոսուլը, որի համար պայքարը խոստանում է ավելի զանգվածային լինել, քան Ռամադիի ազատագրումը:

Ավելի վաղ՝ փետրվարին, հայտարարվել էր Վաշինգտոնի պլանների մասին՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով 7,5 մլրդ դոլարի հատկացման մասին, ինչը 50 %-ով ավելի է, քան նախկինում:

«Մենք սպասում ենք, որ դա (Մոսուլի համար կռիվը) նման կլինի Ռամադիին այն դեպքում, երբ իրաքյան ուժերը կառավարության վերահսկողությամբ՝ վարչապետ Աբադիի գլխավորությամբ, սկսեն հարձակումը, մենք նրանց կաջակցենք: Ու պատասխանելով ձեր հարցին այն մասին, թե արդյոք մենք նրանց կաջակցենք հյուսիս ներխուժման դեպքում, ես կասեմ՝ այո, մենք հուսով ենք, որ ամբողջությամբ դա կանենք»,- հայտարարել է նա:

Իրաքի բանակը սկսել է զինվորական զորամասերի տեղակայումը Մաքմուր քաղաքի հյուսիսային բազայում՝ Մոսուլից 70 կմ հեռավորության վրա: Ամերիկացի հրահանգիչները զբաղվում են իրաքցի զինյալներին մարզելով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս