Եղունգների վիճակը լավացնելու մի քանի տարբերակ
Եղունգների երբեմնի գեղեցկությունը վերադարձնելու բազմաթիվ միջոցներ կան, որոնք չեն պարունակում քիմիկատներ և մատչելի են: myhealthyadvices կայքը ներկայացնում է այդ միջոցներից մի քանիսը:
Մրգեր և բանջարեղեն կերեք
Մրգերն ու բանջարեղենը հարուստ են վիտամիններով և հանքանյութերով, որոնք այդքան անհրաժեշտ են մաշկին և եղունգներին: Վիտամինների պակասը, նախ և առաջ, զգացվում է եղունգների վրա, դրանք սկսում են կոտրվել և ճյուղավորվել:
Լվացեք ձեռքերը
Զգայուն մաշկի համար նախատեսված օճառներ օգտագործեք և ձեռքերը լվացեք տաք ջրով:
Եղունգները սպիտակեցնող սկրաբ
4 թ/գ սոդան խառնեք 1 թ/գ ջրով, լավ խառնեք, մինչև խյուսանման զանգված ստանաք: Փափուկ խոզանակի միջոցով եղունգները տրորեք ստացված խյուսով:
Թրջեք եղունգները
4 ճ/գ կիտրոնի հյութին խառնեք 3ճ/գ գոլ ջուր: Եղունգները թրջեք այս լուծույթի մեջ և պահեք այդպես 10 րոպե: Կիտրոնը հրաշալի կերպով վերացնում է դեղին բծերը:
Եղունգները սպիտակեցնելու մեկ այլ տարբերակ է լոլիկի հյութով թրջոցը: 2 ճ/գ ձիթապտղի յուղին խառնեք կես բաժակ լոլիկի հյութ: Բաղադրիչները խառնեք, եղունգները թրջեք ստացված լուծույթի մեջ, թողեք մնա 10 րոպե, ապա լվացեք: Խորհուրդ է տրվում կատարել գործողությունը շաբաթը մեկ անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը