Սաուդյան Արաբիան դիտարկում է Սիրիայի հարավ-արևելքում ցամաքային օպերացիա անցկացնելու հնարավորությունը, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով թագավորությունում իր աղբյուրներին:
Ռուսաստանն ու Վրաստանն աշխատում են վիզաները չեղյալ հայտարարելու ուղղությամբ, սակայն հիմա գլխավորը հրավերով վիզաների տրամադրման համակարգը կարգավորելն է: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։
Փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, փետրվարի 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆրանսիական Air France ավիաընկերությանը պատկանող Avro RJ85 ուղևորատար ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Թուրինից Փարիզ, տարհանվել է շարժիչի այրման հետևանքով, հայտնում է իտալական La Stampa թերթը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ մարտին կմեկնի Կուբա: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ապագայում չի բացառում կառավարության կազմի կրճատումը, գրում է Sputnik-ը:
ԱՄՆ Պետդեպարտամնետի խոսնակ Ջոն Քիրբին ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ահաբեկչություններին առնչվող թեմաներին, հայտնում է APA-ն:
Թուրքիան առաջին անգամ հրթիռային հարված է հասցրել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևի՝ «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության զինյալների դիրքերին, գրում է թուրքական Sabah թերթը:
Իրաքում ԴԱԻՇ-ի զինյալները կտրել են 15-ամյա դեռահասի գլուխն այն բանի պատճառով, որ վերջինս լսել է արևմտյան փոփ երաժշտություն, հայտնում է Lenta.ru-ն:
Այն դեպքում, եթե ԱՄՆ-ը չընդունի, որ PKK-ի սիրիական թևը՝ «Դեմոկրատական միություն» կազմակերպությունը (PYD) ահաբեկչական է, Թուրքիան կարող է փակել «Ինջիրլիք» ռազմաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի առաջ:
Թուրքիայի խորհրդարանի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Սելին Սայե Բոկեն ուղղափառություն է ընդունել:
Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովը, Մևլյութ Չավուշօղլուն ու Միխայիլ Ջանելիձեն, հայտնում է contact.az-ը:
Երեկ կյանքից հեռացել է ռուսաստանաբանակ հայազգի ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը: Այս մասին տեղեկացրել են նրա ընկերները: Գրիգոր Գյարդուշյանը ծնվել է Էջմիածին քաղաքում:
Կառավարության ղեկավարը կարևորել է Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ ինտենսիվ քննարկումները, ոլորտում հետագա բարեփոխումների իրականացումը, բիզնեսի համար թափանցիկ ու մրցակցային դաշտի ապահովումը և հանձնարարել պատասխանատուներին շարունակել մանրամասն քննարկումներն ըստ բնագավառների:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Դավիթ Վահեի Տերտերյանի մահվան դեպքի առթիվ։
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Credit Suisse Group AG-ի աշխատակցին մեղադրում է իր գումարները սխալ կառավարելու ու ֆինանսական մեծ վնաս հասցնելու մեջ, գրում է The Wall Street Journal-ը:
Հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, և հատկապես առավել կարևորվում է ԵՏՄ հարթակում մեր համագործակցությունը: Բելառուսական կողմի հետ բավականին լուրջ հետաքրքրություններ ունենք և բավականին լուրջ հնարավորություններ՝ հետագա զարգացման համար:
Վրաստանում կարող է հայտնվել ևս մեկ ցածրբյուջետային ավիաընկերություն՝ իռլանդական Ryanair-ը, որը դիտարկում է թռիչքների իրականացման հնարավորությունը Քութայիսի օդանավակայանից:
Աշոտ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Եվրամիությունն ու Թուրքիան մարտի սկզբին կանցկացնեն հատուկ գագաթաժողով՝ նվիրված փախստականների խնդիրներին, հայտարարել են կողմերի պաշտոնական ներկայացուցիչները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է նշանակվել նույն դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Դավիթ Հարությունյանը:
Ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել Մոսկվայի «Աշան» սուպերմարկետներից ցանցերից ռումբի մասին ահազանգի պատճառով:
Արցախում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իշխող՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Ռուսաստանը խոստացել է պաշտպանել Սիրիայի քուրդ զինյալներին Թուրքիա ներխուժման դեպքում, այդ պատճառով էլ Անկարայի այդ քայլը կարող է հանգեցնել «մեծ պատերազմի»: Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում սիրիական «Քրդստանի» ղեկավար Ռոդի Օսմանը:
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան կասկածվում է Լեհաստանի ժողովրդական հանրապետության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կարող են խոշոր ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում, հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուենռայթը:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է Մոսկվայում «Դոմոդեդովո» օդանավակայանի փաստացի սեփականատիրոջ՝ Դմիտրի Կամենշչիկի ձերբակալության մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը սողանքի վտանգի պատճառով փետրվարի 19-ին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն վաղը հերթական բանակցությունները կանցկացնի ռուսական գազային «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: