Բաժիններ՝

Ինչպես Գյումրիում դիմավորեցին Եվրոպայի առաջնությանը մասնակցած ըմբիշներին

Գյումրիում մեծ ոգևորությամբ դիմավորեցին Եվրոպայի առաջնությանը մասնակցած ըմբիշներին: Մարտի 14-ին ուշ երեկոյան քաղաքի մուտքի մոտ ըմբշամարտի երկրպագուները, Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, դիմավորեցին Եվրոպայի առաջնության շիրակցի մեդալակիրներին` Վարշամ Բորանյանին« Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին:

Ռիգայում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը հպարտությամբ է նշում, որ մեդալներից երեքը շիրակցի մարզիկներն են նվաճել:

«Որպես Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ` հպարտ եմ և սպասում էի մեր տղաների հաղթանակին: Կրկին մեր մարզը փայլեց« գերազանցեց բոլորիս սպասելիքները. Հայաստանի թիմի չորս մեդալներից երեքը նվաճել են մեր մարզի ներկայացուցիչները` Վարշամ Բորանյան (ոսկե մեդալ)« Արթուր Ալեքսանյան (արծաթե մեդալ)« Կարապետ Չալյան (բրոնզե մեդալ): Մեր թիմի մյուս անդամը՝ Ռոման Ամոյանը արծաթե մեդալակիր է դարձել: Շնորհավորում եմ մեր դյուցազուններին և բոլոր մարզասերներին« հատկապես մարզիչներին. նրանց քրտնաջան« ամենօրյա ու պրոֆեսիոնալ աշխատանքի պտուղներն ենք մենք այսօր վայելում»,-ողջունելով հայ դյուցազուններին՝ նշեց Մարտուն Գրիգորյանը:

Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի ուղերձը մեր դյուցազուններին մեկն է՝ Գյումրի բերել օլիմպիական մեդալը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031