Բաժիններ՝

Սինդի Քրոուֆորդի 14-ամյա դուստրը լուսանկարվել է Ալեքսանդր Վոնգի ֆոտոշարքում

Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի 14-ամյա դուստրը՝ Քայա Հերբերը, մասնակցել է դիզայներ Ալեքսանդր Վոնգի գովազդային արշավին: Ֆոտոշարքի համար նա կեցվածք է ընդունել դիզայներական հագուստով, պարելէ եւ կերել Erin McKenna’s Bakery-ի թխվածք: Այդ մասին հաղորդել է The Honey պորտալը:

Բացի Հերբերից, լուսանկարվելուն մասնակցել են նաեւ մոդել Աննա Էվերսը, երաժիշտ Թրեւիս Սքոթը, նկարիչ Լյուսիեն Սմիթը եւ ուրիշներ՝ ընդամենն ավելի քան 20 մարդ:

Փետրվարի սկզբին սուպերմոդելի դուստրը դարձել է Chrome Heart բրենդի դեմքը: Մինչ այդ նա համագործակցել է Young Versace-ի հետ եւ հայտնվել ժողովրդականություն վայելող այնպիսի հրատարակությունների շապիկին, ինչպիսիք են՝ Vogue Italia-ն, CR Fashion Book-ը եւ Teen Vogue-ը:

Ալեքսանդր Վոնգն ամերիկացի դիզայներ է, Balenciaga ֆրանսիական նորաձեւության տան նախկին կրեատիվ տնօրենը: Դիզայներն առաջին հավաքածուն ներկայացրել է 2008 թվականին. այդ ժամանակ նա շահել է Ամերիկայի մոդելագործների խորհրդի մրցանակը: Վոնգի հագուստը վաճառում են մի քանի տասնյակ համաշխարհային ռեթեյլերներ, այդ թվում՝ Neiman Marcus-ը, Bergdorf Goodman-ը, Dover Street Market-ը, Browns-ը եւ Otte and Selfridges-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս