Հրաժեշտ հրամանատարին
«Ապրիլի 7-ին, Աբովյան քաղաքում, փրկարարին վայել պատվով ու արժանապատվությամբ, հոգևոր աղոթքով ու խնկարկումով, հրաժեշտ տվեցինք ՀՀ ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գեղամ Վաչիկի Գրիգորյանին: Վերջին հրաժեշտին ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությունը և աշխատակազմը` նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ, հարազատներն ու ընկերները, համայնքի բնակչությունը։
Փրկարարի նրա կերպարը, օրինակելի պետական ծառայողի, հարազատ մարդու պայծառ հիշատակը մշտապես կմնա մեր հիշողության մեջ:
«Փրկարարի ծառայությունը մի գաղտնիք ունի. այն դաստիարակում է նվիրվածություն ընկերների, կոլեկտիվի հանդեպ։ Դրսում կարող է ցուրտ լինել, բայց ջոկատի պատերից ներս միշտ ջերմություն է։ Բոլորս դառնում ենք մի բնավորության տեր, մեկը` մյուսի պաշտպանը, ինչպես պատերազմում»,- «911. Արտակարգ թերթին» տված հարցազրույցներից մեկում անկեղծացել էր Գեղամ Գրիգորյանը»։
ՀՀ ԱԻՆ