Բաժիններ՝

7 օր է՝ որդուց լուր չունի. Yerkir.am

Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Քաջիկ Սիմոնյանն արդեն 7 օր է՝ որդուց լուր չունի: Նա Yerkir.am-ին պատմեց, որ իր որդին` 1996 թվականին ծնված շարքային Ազատ Սիմոնյանը, ով ծառայում է ԼՂՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, անհայտ կորել է: Վերջին անգամ որդու հետ խոսել են ապրիլի 1-ի երեկոյան, որից հետո նրանից որևէ տեղեկություն չունեն: Քաջիկ Սիմոնյանի խոսքով՝ ապրիլի 4-ին գնացել են զորամաս` որդու մասին տեղեկություն իմանալու, այնտեղ նրանց հաղորդել են, որ որդին անհայտ կորածների թվում է: Զինվորի՝ հուսահատության մեջ գտնվող հայրը նշեց նաև, որ իրենք պատրաստ են նաև դիմել Կարմիր խաչին` իրենց որդու մասին որեւէ ինֆորմացիա ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս