Բաժիններ՝

Հպարտ ենք, որ ունենք քեզ` Նորայր Գասպարյան

syunikonline.am.  «Կապանը դեռ չէր հասցրել մարսել երկու հերոսների մահվան ցավոտ լուրը, երբ ապրիլի 7-ին մեկ այլ սարսուռ համակեց ողջ բնակչությանը: Հաստատվեց հայրենի պաշտպանության համար կյանքով հատուցած, քաջարի երիտասարդի մահվան լուրը: 2016 թվականի փետրվարի 10-ին լրացավ սերժանտ Նորիկ Ժորայի Գասպարյանի քսանամյակը և երկու ամիս էլ չանցած լսվեց նրա հերոսաբար զոհվելու մասին լուրը:

Կապանում բոլորը ճանաչում էին տաղանդավոր և կենսախինդ Նորայրին: Ինչպես ինքն էր ասում, փոքրիկ պարուսույցը արդեն հասցրել էր իր ապրած տարիների ընթացքում լուրջ հաջողությունների հասնել: Վայելում էր բնակչության սերն ու հարգանքը: Շատ ընկերասեր էր և բարի, նպատակասլաց ու նվիրվող:

Ընդամենը երեք ամիս ու մի քանի օր էր մնացել նրա տուն վերադառնալուն, սակայն հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու պատասխանատվությունը Նորայրին դրդեց հերոսաբար նահատակվել և համալրել կապանցի անմահների շարքը:

Ողջ Կապանը ցավում և միաժամանակ հպարտանում է, որ ունի նման հայորդի, ով բոլորին ապացուցեց, որ մերօրյա սերունդն էլ պատրաստ է իր կյանքով անգամ պահել հայրենի հողը և փոխանցել հաջորդ սերունդներին` վառ օրինակ լինելով իր աշակերտների համար:

Հպարտ ենք, որ ունենք քեզ` Նորայր Գասպարյան: Կապանը քեզ երբեք չի մոռանա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս