«ԵԱՀԿ Մինսկի համանախագահները կհանդիպեն երկուշաբթի օրը Վիեննայում, իսկ երեքշաբթի՝ Մինսկի խմբի հետ՝ արձագանքելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բռնությանը»,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդհատել է իր աշխատանքային այցը Ֆրանսիա և ժամեր հետո կվերադառնա Արցախ:
Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետեւանքով իրավիճակը սրվել է Ղարաբաղյան հակամարտության ողջ սահմանային գծում՝ ուղեկցվելով ծանր տեխնիկայի օգտագործմամբ եւ երկուստեք մարդկային կորուստներով։
Ապրիլի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողը գյումրեցի է: 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: Նա ընտանքի կրտսեր զավակն էր: Մեծ եղբայրը մեկնել էր ատագնա աշխատանքի:
[17:36:55] carmen ghukasyan: ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտել է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում
ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր էնդրյուն (Ֆրանսիա) քիչ առաջ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում: Համանախագահները խորը անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի լայնամասշտաբ խախտումների կապակցությամբ: «Մենք վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում մարդկանց անիմաստ մահվան համար, ներառյալ քաղաքացիական անձանց»,- ասված է հայտարարության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում դադարեցնել կրակն ու ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը տեղում իրավիճակը կայունացնելու համար: Նրանք վերահաստատում են, որ «այլընտրանք չկա խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը, և պատերազմը լուծում չէ»:
ԵՀՄՖ-ն և PANAP կենտրոնը աշխատելու են Բրյուսելի և Մոսկվայի հետ կատարվածի պարզաբանման և գնահատականը տալու միտումով: Համաձայն ԵՀՄՖ-ի և PANAP կենտրոնի փորձագետների կարծիքի՝ Ադրբեջանի կողմից նման քայլը հրահրվել և սատարվել է Թուրքիայի կողմից և ունի հստակ նպատակ. անկայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և ստեղծել Ռուսաստանի համար խնդիրներ`երկրորդ ռազմաճակատ բացելով ԵԱՏՄ-ի սահմանի մոտ։
Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից իրականացրած մարտական գործողություններն՝ ուղեկցված տանկերի, հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառմամբ, ոչ միայն խախտել են հրադադարի ռեժիմը, այլև փաստացի վերսկսել պատերազմական գործողությունները՝ սպառնալով ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության անվտանգությանը։
ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, Գարեգին Աղաջանյանի մոտ` լապարատոմիա, բարակ աղու կարում, Զավեն Ավանեսյանի մոտ` լապարատոմիա լյարդի վնասվածքի կարում, Հայկ Թորոսյանի մոտ`գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիա:
«Ծանր հրետանու, ուղղաթիռների կիրառումը քաղաքացիական անձանց դեմ վերջին հարձակումների ընթացքում ահավոր քայլ է, որ բերել է անմեղ մարդկանց կորուստների: Միջազգային հանրությունը չի կարող սա թույլ տալ, ԵՄ-ն չի կարող լուռ մնալ»,- նշեց եվրապատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանի կառավարությանը դատապարտելը և մեկուսացնելը բարոյական և քաղաքական պարտավորություն է:
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում գործելու քայլը որակել է որպես տարածաշրջանի ապակայունացման եւ խորը ճգնաժամի մեջ ներքաշելու փորձ: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ավտորիտար ռեժիմի անպատասխանատու որոշումը կարող է հանգեց նել հարձակում գործող կողմի համար անկանխատեսելի կործանարար հետեւանքների:
Հատուկ թողարկում Արցախի հանրայինի եթերում:
PanPhoto գործակալությունը բացառիկ ֆոտոշարք է հրապարակել Ստեփանակերտի բժշկական կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների հետևանքով տուժածները:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը վստահ է, որ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները պետք է դատապարտվեն միջազգային հանրության՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից:
168.am-ի տեղեկություններով, այս պահին ՀՀ ՊՆ կենտրոնակական կլինիկական զինվորական հոսպիտալ են տեղափոխվում ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը:
Ադրբեջանցի օգտատերերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարությունների առնչությամբ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տեղադրում:
«Ադրբեջանը փաստացիորեն կորցրել է իր կշիռը՝ հաշվի առնելով այն փաստը, որ տնտեսական իրավիճակը բավական բարդանում է, ու բնական է, որ արևմտյան չինովնիկներին կաշառելը դառնում է ավելի դժվար, այլ կերպ ասած՝ լոբբիստական գործունեությունն Ադրբեջանում բավական լուրջ վտանգի տակ է: Հետևաբար՝ Ալիևը պետք է այսպիսի մի դեմարշի գնար՝ ցույց տար, որ խնդիրն այսքան լուրջ է, և իբր հայկական կողմն է նախահարձակ լինում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
«Reuters» լրատվական գործակալությունն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական բախումներին և տեսանյութ հրապարակել:
«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Տվյալ դեպքում ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են իրավիճակի և հակամարտության սրմանը»,- ասել է նա:
Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Եվրոպական ազատ դաշինքն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Կուսակցության թվիթերյան միկրոբլոգում տեղադրվել է կուսակցության անդամների և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի լուսանկարը, որում կուսակցության անդամները պարզել են «Եվրոպական ազատ դաշինքը Լեռնային Ղարաբաղի հետ է» վերտառությամբ գրառումը:
Հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախապատրաստվում են հիմքեր հայկական խաղաղ բնակավայրերի և հատկապես երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակումների կապակցությամբ միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական հաղորդակցության համար: Ակտիվ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ:
«Բառի ամբողջական իմաստով մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովուրդին ու պետության ը։ Ղարաբաղի անկախության պաշտպանությունը և հզորացումը մեզ համար սրբազան պարտավորություն է»։
Սիրիական բանակն աշխարհազորայինների օգնությամբ սկսել է հարձակումը քրիստոնեական Էլ-Կարյատեյն քաղաքի ուղղությամբ, որը Հոմս նահանգում ԴԱԻՇ-ի խոշորագույն հենարանն է, հայտնում է RIA Novosti-ն:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի սրման հետ կապված հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳնախարար Սերգեյ Լավրովի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Արդեն բազմաթիվ երիտասարդներ են դիմել Արցախի Ազատամարտիկների միությանը` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարտադաշտի վերածված առաջնագիծ մեկնելու ցանկությամբ:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գործողությունների ակտիվացումը կապում է Ադրբեջանի` արտաքին և ներքին քաղաքականության մեջ առկա խնդիրների հետ:
Ադրբեջանական haqqin.az կայքը այսօր անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ շփման գծում կրակը դադարեցնելու վերաբերյալ կոչին: Հետաքրքրական է, որ ադրբեջանական կայքը, հիշեցնելով, թե ինչ է տեղի ունեցել, ընդունել է, որ հենց ադրբեջանական կողմն է նախահարձակ եղել:
Ապրիլի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: Ապրիլի 3-ի երեկոյան ժամերին և 4-ի գիշերը` ձյան առատ տեղումներ, բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախալեռնային գոտիներում:
ԵԱՀԿ Մինսկի խումբը մյուս շաբաթում Վիեննայում կանցկացնի իր հերթական նիստը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմանը: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն՝ հղում կատարելով կազմակերպությունում իր աղբյուրին:
Մենք բոլոր հայաստանցիներս պատրաստ ենք իրավիճակի կայունացման համար ցանկացած գործողության: Հավատացած եմ անհապաղ վերջ կտրվի հարևան պետության զինված ուժերի նախահարձակ գործողություններին: Մենք բոլորս էլ խիստ անհանգստացած ենք և պատրաստ ենք մեր ընդհանուր տան, մեր օջախի պաշտպանությանը: