9-ամյա Արամը սուր լեյկոզով է տառապում. նրա միայնակ մայրը հայցում է մեր օգնությունը
2007 թվականին ծնված Արամ Ավետյանը տառապում է սուր լեյկոզով, գտնվում է Մուրացանի անվան կլինիկայում՝ քիմիաթերապիայի բաժանմունքում: 2012 թվականին երեխայի մոտ ի հայտ են գալիս հիվանդության նշաններ և նշված կլինիկայում բուժում ստանալուց հետո կարծես երեխայի մոտ ամեն ինչ լավ է ընթանում, սակայն 2016 թվականին Արամի մոտ հիվանդությունն ավելի սուր ընթացք է ստանում:
Երեխայի մայրը, ով չի աշխատում և ունենալով երեք երեխա, լինելով միայնակ մայր, չի կարողանում հոգալ երեխայի համար պատշաճ բուժում: Արամը հիվանդանոցում ստանում է այն քիմիաթերապիայի կուրսը, որը հիվանդանոցը տրամադրում է անվճար: Արամի մոտ կատարվել է գենետիկ հետազոտություն, արդյունքներից պարզ կլինի նրա բուժման ընթացքը՝ հնարավո՞ր է ողնուղեղի փոխպատվաստում, թե՝ ոչ:
Հիմա բժիշկները խորհուրդ են տալիս անցնել 3 փուլից բաղկացած ինտենսիվ քիմիաթերապիայի կուրս: Ամեն մի փուլի արժեքն է 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մայրը դիմում է մեր աջկցությանը. եթե կլինեն հովանավորներ, ովքեր կցանկանան երեխային օգնել ստանալ բուժումը, Յունիբանկում բացվել հաշվեհամարներ Արամի տատիկի՝ Քաղցրիկ Առաքելյանի անունով .
24105030103500 ՀՀ դրամ
24105030103502 ՌԴ ռուբլի
24105030103503 ԱՄՆ ռուբլի
24105030103501 ԵՎՐՈ
SWIFT: UNIJAM22
Արամի մայրիկի՝ Աննա Ավետիսյանի հեռախոսահամարներն են. +37491 322 518, +37498 322 518:
«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37495 14-20-24