Գերմանական Դրեզդենում նոր՝ հակամիգրացիոն ակցիա է անցկացվել, որը գլխավորել է «Պեգիդա» հակամիգրացիոն շարժումը, հայտնում է Vesti-ն:
EOI-ն անդրադարձել է նաև քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վրա կատարված հարձակումներին, երեխաների և տարեցների նկատմամբ իրականացրած անթույլատրելի ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք առավելապես խախտում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները:
«Ապրիլի 26-ին վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը: Մինչ վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկի լիարժեք վերականգնումը, հասարակական տրանսպորտի աշխատանքները կկազմակերպվեն Արզումանյան, Շինարարների և Էստոնական փողոցներով»:
Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում յոթ քաղաքացի, որոնցից մեկը այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն: 62-ամյա կնոջ պնդմամբ` նա ևս ավտոբուսի պայթյունից է տուժել: Կինը նշել է, որ ինքնուրույն հեռացել է պատահարի վայրից, սակայն ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է շտապօգնության ծառայության և տեղափոխվել բժշկական հաստատություն:
Բաքվում իր աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումը, որի բացմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Մեհրիբան Ալիևան, հայտնում է APA գործակալությունը:
Երեխաները «Թումո»-ից տուն էին գնում. հարազատները պայթյունի մասին հեռուստացույցով են իմացել:
Այս պահին Հալաբյան փողոցը դեռևս փակ է երթևեկության համար: Ոստիկանները հսկում են տարածքը, որտեղ քննիչները համապատասխան գործողություններ են կատարում:
ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսնակ Ջոն Քըրբիի խոսքով՝ Քերրին կոչ է արել Ալիևին և Սարգսյանին պահպանել հրադադարը:
«Հանրային ճնշման պետք է ենթարկեք այն մարդկանց, ովքեր բանակ չեն ցանկանում գնալ, պետք է պարսավեք, աղջիկ չտաք»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:30-14:30 Դիլիջան քաղաքի «Հաղարծին», «Փարադայս» հյուրանոցները, «Կոմպոզիտորների» տունը, Սասնա Սար թաղամասը, Վասիլ եւ փողոցը մասնակի:
Բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):
Իրավապահ մարմինների կողմից առավել ամբողջական տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ:
Թեեւ ամերիկյան մամուլը շրջանցում է «ցեղասպանություն» բառը, այդուհանդերձ Հայոց ցեղասպանության 1Օ1-րդ տարելիցին, ինչպես նաեւ Ջորջ Քլունիի Հայաստան կատարած այցին անդրադարձել են ամերիկյան գրեթե բոլոր գլխավոր թերթերը։
Ապրիլի 26-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 1 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
«Պայթյունը բեկորային չի եղել, այլ ալիքաձև»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը։ Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշեց, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։ «Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,- հավելեց Գասպարյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամ անց որոշ բաներ պարզ կլինեն։
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքների վերաբերյալ։
Կիրակի օրը Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ չղջիկների հերթական միջադեպն է արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այնտեղ կրկին բանդաները դուրս են եկել մեկմեկու դեմ, եւ էլի բանը հասել է կրակոցներին: Իհարկե, իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, թե նախօրեին տեղի ունեցածը, որի արդյունքում Վահե Մանուկյանը հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել, սովորական կենցաղային վիճաբանություն է: Սակայն իրականում Վարդենիսում արդեն մի քանի տարի է՝ տարբեր բանդաներ պայքարում են ոսկու հանքանյութի վերահսկման համար:
«Հնարավո՞ր է, որ պայթող նյութը եղել է այդ նստատեղին նստած անձի մոտ»,- լրագրողի հարցին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց «Այո, հնարավոր է»։ Նա նշեց, որ այդ նստատեղին նստած անձի ինքնությունը դեռեւս հայտնի չէ, աշխատանքներ են տարվում ինքնությունը պարզելու համար։
Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է 2016թ․ ապրիլի 14-ի Ադրբեջանի հերթական սադրիչ նամակը, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը։
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):
Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
Հաստատված կարելի է համարել, որ պաթյունը պայմանավորված չէ ավտոբուսի տեխնիկական անսարքությամբ։ Այսինքն՝ ավտոբուսում եղել է պայթուցիկ։ Սակայն չի կարելի պնդել, որ սա ահաբեկչական ակտ է: Խնդիրն այն է, որ պայթյունի հետևանքով ավտոբուսից պոկված երկաթյա թիթեղներից և ոչ մեկի վրա բեկորներից առաջացած անցքեր չկան։
Հարցն այն է՝ սա ահաբեկչական ա՞կտ է, թե ինչ-որ մեկը ռազմամթերք տեղափոխելիս է եղել՝ առանց ահաբեկչության նպատակի և պայթյունը հնչել է ակամա։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հաղորդել է, որ չի վախենում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պող. 2, 4, 6, Կասյան փող. 1, 3, Հակոբյան փող. 2 համարների ջրամատակարարումը:
Ապրիլի 25-ին ամբողջ աշխարհում միաժամանակ էկրաններ է բարձրանում ամերիկյան «Գահերի խաղը» (Game of Thrones) հանրահռչակ սերիալի նոր՝ վեցերորդ սեզոնի առաջին սերիան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Amedia TV-ի, որը Ռուսաստանում «Գահերի խաղի» պաշտոնական ցուցադրող, գլխավոր տնօրեն Դենիս Գորշկովը:
Չինաստանի մայրաքաղաքում բացվել է երկրում խոշորագույն Auto China 2016 միջազգային ավտոսալոնը: 220 հազար քառակուսի մետր տարածքում ներկայացված են աշխարհի 14 երկրների ավտոարտադրողների հազարից ավելի ավտոմեքենաներ: Կազմակերպիչների գնահատումների համաձայն՝ այս տարի «Ինովացիոներից դեպի տրանսֆորմացիա» նշանաբանի ներքո անցկացվող ցուցահանդես կայցելի ավելի քան 800 հազար մարդ, ներառյալ մի քանի հազար լրագրողներ:
Արքայազն Չառլզը խաղացել է BBC-ի ալիքում ցուցադրված կատակերգական տեսարանում, որը պատրաստվել էր Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյա տարելիցի առթիվ:
Շատերը հաճախ խնդիրներ են ունենում հեռախոսը լիցքավորելիս. մարտկոցը հրաժարվում է լիցքավորվելուց, միաժամանակ՝ հեռախոսի էներգիան գնալով սպառվում է: