Բաժիններ՝

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կլինի բարձր, սակայն երեկոյան ժամերին կլինեն տեղումներ

Ապրիլի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 122 դեպքի:

«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնեց, որ շարունակվում են աշխատանքները Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերազինման ուղղությամբ:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին սպասվում է գարնանային անկանոն եղանակ, ջերմաստիճանը կլինի բարձր, սկայն երեկոյան ժամերին տեղումներ են սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, ինչի կապակցությամբ ծառայությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930