![](/banners/BeFunky-design.jpg)
Լևոն Մնացականյանը հարցազրույց է տվել «Washington Post»-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսին
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Naxarar_ignatius.jpg)
Ապրիլի 25-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հարցազրույց է տվել «Washington Post»-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսին (David Ignatius):
Հարցազրույցի ժամանակ արծարծվել է հարցերի բավականին լայն շրջանակ: Բանակի հրամանատարը ներկայացրել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ ռազմական ոտնձգությունները, ադրբեջանական զինուժի կողմից բարբարոսական ու առանձնակի դաժանությամբ իրականացված գործողությունները, առաջնագծում տիրող իրավիճակը և բանակաշինության հետ կապված հարցեր: