Բաժիններ՝

Ցուցադրվել է «Վոստոչնի» տիեզերակայանից պատմության մեջ առաջին արձակման տեսագրությունը

Ապրիլի 28-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 05:01-ին «Սոյուզ-2.1ա» տանող հրթիռը՝ երեք տիեզերական ապարատներով, հաջողությամբ մեկնարկել է Ռուսաստանի «Վոստոչնի» նոր տիեզերակայանից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Սկզբնապես արձակումը պլանավորված էր ապրիլի 27-ին, բայց մեկնարկից 1,5 րոպե առաջ մեկ օրով հետաձգվել էր:

Հրթիռն ուղեծիր է դուրս բերել «Լոմոնոսով», «Աիստ-2Դ» եւ SamSat-218 երեք արբանյակները: Առաջին աստիճանի բլոկներն ընկել են Ամուրի մարզում, շրջահոսիչը եւ երկրորդ աստիճանը՝ Յակուտիայում:

Ինչպես սպասվում է, ապրիլի 28-ի կեսօրին այն բեկորները, որոնք չեն այրվի մթնոլորտում, կընկնեն Խաղաղ օվկիանոսի ոչ նավարկելի շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս