Բաժիններ՝

ԵՄ-ն լավություն չի անում՝ Թուրքիայի համար սահմանելով առանց վիզային ռեժիմ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանումը, որը նախատեսվում է սահմանել հունիսի վերջից, Եվրամիության կողմից լավություն չէ:

«Ոչ ոք իրավունք չունի գործել այնպես, կարծես թե լավություն է անում Թուրքիային. Վիզային ռեժիմի ժամկետների մասին հայտարարվել էր, երբ ես դեռ վարչապետ էի՝ դա 2016թ. հոկտեմբերն էր: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է մեծ զիջում համարել այդ ժամկետի տեղափոխումը 4 ամսով»,- հայտարարել է Էրդողանը Խորվաթիա այցի ժամանակ: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Էրդողանը նաև քննադատել է ԵՄ պահանջները, որոնց համաձայն, Թուրքիան պետք է ներկայացնի կոնկրետ նախագծեր փախստականների համար:

«Ես չեմ հասկանում, թե ինչու են Թուրքիային խնդրում ներկայացնել նախագծեր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եկել էր Նիզիպ ու տեսել է, թե ինչ ենք մենք արել: Ի՞նչ նախագծեր եք մեզնից ուզում: Ոչ ոք չպետք է մեզ խաբի՝ խոսելով այնպիսի բաների մասին, ինչպիսին են նախագծերը»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս